ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայտնի դերասան ու երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, Instagram-ի իր էջում նոր «խորհրդանշական» լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում դերասանը նստած է, իսկ կոշիկների վրայից բախիլներ է հագել։
«Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»,–լուսանկարին կից գրել է Մկոն։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանի երկրպագուները կարծես թե գլխի են ընկել` ինչ է ակնարկում նա և վստահեցրել են, որ ինքը միշտ էլ իրենց աչքի մեջ էլ, գլխի վրա էլ տեղ ունի։
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ սոցցանցերում չեն դադարում օգտատերերի` դերասաններ Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի հաշտության առթիվ հիացական մեկնաբանությունները։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ` Իվա Մարությանի հետ այցելել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։
«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր նա:
Քաղաքապետը Մկոյի հետ մի շարք լուսանկարներ էր հրապարակել։
«Մինչ օրս էլ լսում եմ և ենթարկվում մորս». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է մոր 65-ամյակը
Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը տևական ժամանակ միասին նկարահանվել են «Կարգին հաղորդում» հումորային ծրագրում։ Ավելի ուշ տեղկություններ տարածվեցին, որ նրանց հարաբերությունները լարվել են։
«Չէ, լավ ա, գործի մեջ չեմ խմում». ո՞ւմ է ակնարկում Մկրտիչ Արզումանյանը
Ի դեպ, այս լուսանկարները Faceboօk–ի իրենց էջերում հրապարակել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մկրտիչ Արզումանյանը։