ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները շաբաթ–կիրակիները Հռոմում, Միլանում անցկացնելու պրակտիկա են ձեռք բերում։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միանգամից մի քանի ավիաընկերություններ են մուտք գործել հայկական ավիաշուկա։ 2018–ից հետո մի շարք նոր ավիաընկերություններ եկան, որոնք ուղիղ չվերթեր բացեցին Եվրոպա` Փարիզ, Վիեննա, Վիլնյուս, Բեռլին, Հռոմ, Միլան, Ռիգա... Սոցցանցերին հետևելով` կարելի է տեսնել, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ–կիրակիները Հռոմում և Միլանում են անցկացնում, քանի որ 50 եվրոյով երկկողմանի թռիչքի տոմս են գտնում»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` 25 տարի մարդիկ խոսում էին, որ ավիաշուկայում խնդիրներ կան, բայց կառավարությունն ասում էր` ամեն ինչ նորմալ է։
Հիշեցնենք, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հայկական ավիաշուկա նոր մուտք գործած ավիաընկերությունների` Wizz Air–ի և Ryanair–ի թռիչքների ուղղություններն ավելանալու են. հնարավոր է նաև նոր ավիաընկերություններ մուտք գործեն հայկական շուկա։
Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»