00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա աննախադեպ է». Թովմասյանի տան խուզարկությունը դեռ չի սկսվել, պաշտպանը ասաց` ինչու

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Конституционного суда Грайр Товмасян после допроса встретился с журналистами (27 декабря 2019). Еревaн
Председатель Конституционного суда Грайр Товмасян после допроса встретился с журналистами (27 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրայր Թովմասյանի պաշտպանի խոսքով` քննիչը խուզարկության մասին որոշումը կարդում է` ասելով, որ այդ կերպ արդեն ծանոթացրին դատարանի` խուզարկության մասին որոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում դեռ խուզարկությունը չի սկսվել, քանի որ քննիչները չեն տրամադրում Թովմասյանին` խուզարկության որոշման մասին դատարանի որոշումը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլորի հետևից կհասնեն. օլիգարխների դեմ խիստ օրենքը խորհրդարանն ընդունեց

Արդեն հայտնել էինք, որ ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը:
«Տևական ժամանակ է` ՀՔԾ քննիչները և ոստիկանության աշխատակիցները գտնվում են Թովմասյանի բնակարանում։ Խուզարկություն կատարելու համար կա դատարանի որոշում, սակայն այն դեռ չի սկսվել։ Քննչական խմբի ղեկավարը մեզ չի տրամադրում դատարանի որոշումը, ինչը մարդու իրավունքների խախտում է»,–ասաց պաշտպանը։

Մակինյանի խոսքով` քննիչը խուզարկության մասին որոշումը պահում է ձեռքում, կարդում` ասելով, որ վերջ, արդեն ծանոթացրեց որոշման մասին։ Սա, ըստ պաշտպանի, աննախադեպ պրակտիկա է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

Լրահոս
0