Ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Շիրակի մարզում և բերման ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 22–ին է կատարվել հատուկ միջոցառումը, և տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։
«Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հատուկ միջոցառման ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ինչպես նաև արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանությունը հայտնում է, որ քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում։
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած 33–ամյա տղամարդուն ձերբակալել են