ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Երևան-2800» արծաթե հուշադրամը, թողարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթին «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Տեղեկությունը տրամադրել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
© Photo : official site of the Central Bank of ArmeniaПамятная серебряная монета достоинством 5000 драмов
Памятная серебряная монета достоинством 5000 драмов
«Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 33 կազմակերպություններ 22 երկրներից՝ ներկայացնելով 2018 թ․ թողարկված ավելի քան 220 հուշադրամ։
Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ: