ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր` հունվարի 23–ին, կրակոցեր են հնչել։
«Էրեբունի պլազայում» պատանդ կա
Նախնական տվյալներով` կրակոցները հնչել են կենտրոնի առաջին հարկում գտնվող սրճարանում։ Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատեցին, որ կրակոցի մասին այսօր` ժամը 14:38-ին, ահազանգ են ստացել։ Այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը։
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության ծառայողներով։ Շենքում գործող գրասենյակների աշխատակիցներին առայժմ դուրս չեն թողնում։
Կրակոցներ արձակողն այս հարցն է տվել։
Ինչ է կատարվում այս պահին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի բակում. տեսանյութ դեպքի վայրից։