ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ ահազանգը ստացել են քաղաքացուց` ժամը 14:45-ին։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ըստ նախնական տեղեկությունների` տուժողներ չկան:
«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել
Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած մարդը, որը զենքով ներս էր մտել և հարցրել, թե որտեղ է Քոչարյանի գրասենյակը, այս պահին գտնվում է շենքի տարածքում։
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ