https://arm.sputniknews.ru/20200122/turqiayi-het-haraberutyunneri-bacajayutyuny-martahraver-e-hayastani-hamar-naxarar-21795629.html
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. նախարար
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. նախարար
Sputnik Արմենիա
Թուրքիան շարունակում է խախտել միջազգային իրավունքի մի շարք նորմերով ու միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները։ 22.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-22T17:14+0400
2020-01-22T17:14+0400
2020-01-22T17:19+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/47/21284703_0:84:1600:988_1920x0_80_0_0_1817a327c49b7d1f160e0c9ad0596aa8.jpg
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/47/21284703_0:33:1600:1039_1920x0_80_0_0_b6e7515e9f91333188f13d7b852bb99b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , քաղաքականություն, աշխարհ, թուրքիա, զոհրաբ մնացականյան
հայաստան, հասարակություն , քաղաքականություն, աշխարհ, թուրքիա, զոհրաբ մնացականյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. նախարար
17:14 22.01.2020 (Թարմացված է: 17:19 22.01.2020) Թուրքիան շարունակում է խախտել միջազգային իրավունքի մի շարք նորմերով ու միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՀՀ արտաքին առևտրին չխոչընդոտելու` Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությանը։
«Մենք այս հարցը դիտարկում ենք որպես մեր ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը։ Եվ Թուրքիայի գործոնը որպես մեր ազգային անվտանգությանը սպառնացող գործոն` առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ»,–ասաց Մնացականյանը։
Սաֆրաստյան. «Թուրքիան ձգտում է տարածաշրջանում դառնալ որոշումներ ընդունող ուժի կենտրոն»
Իսկ իրավական դաշտում, նրա խոսքով, ՀՀ–ն իր քայլերն ու դիրքորոշումն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու կարիք ունի։
Հիշեցնենք` միջազգային իրավունքի մի շարք նորմերով ու միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ ստանձնած պարտավորություններով` Թուրքիան պետք է չխոչընդոտի դեպի ծով ելք չունեցող երկրների, տվյալ դեպքում` Հայաստանի արտաքին առևտրային գործունեությանը։
Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել