00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ուզում են հեշտացնել տարեց մարդկանց շփումը բանկերի հետ

© ThedailystarСкайп, Skype
Скайп, Skype - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քարտերով կենսաթոշակ ստացող թոշակառուները կկարողանան բանկերի հետ շփվել քաղաքային հեռախոսի ու տեսակապի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ասաց` օրինագիծը կազատի թոշակառուներին ամեն տարի բանկ գնալու անհրաժեշտությունից։

Депутат от фракции Процветающая Армения Микаел Мелкумян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանից կապիտալը գնում է. պատգամավորի համոզմամբ` ներդրումների վիճակը շատ վատ է

Ներկայիս օրենսդրության համաձայն` կենսաթոշակառուները պարտավոր են տարին մեկ անգամ բանկ ներկայանալ` հաստատելու, որ իրենք ողջ են։ Թանդիլյանի առաջարկի համաձայն` այժմ նրանք կարող են բանկի հետ կապ հաստատել և՛ հեռախոսի, և՛ տեսակապի միջոցով։ Ընդ որում, այդ երկու տեսակի կապը միաժամանակ է օգտագործվելու։ Հեռախոսազանգը կհաստատի, որ թոշակառուն Հայաստանում է, իսկ տեսակապը թույլ կտա նրան տեսնել։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ կարգը պարտադիր բնույթ չի կրելու, բանկերն իրենք շահագրգռված կլինեն այդ ծառայությունը մատուցելու հարցում, որպեսզի ավելի շատ հաճախորդ գրավեն դեպի իրենց։

ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ գնալով ավելի շատ տարեց մարդիկ են սկսում թոշակը բանկերի միջոցով ստանալ։ 2011 թվականին, երբ աշխատանքի նախարարությունը հուշագիր էր ստորագրել մի քանի բանկերի հետ, բանկերում ու փոստերում վճարվող կենսաթոշակների հարաբերակցությունը 15/85% էր, այժմ այն կազմում է արդեն 55/45%` հօգուտ բանկերի։

Սաիյանը նշեց, որ կենսաթոշակները բանկերի միջոցով տրամադրելը տնտեսապես ավելի շահավետ տարբերակ է։ Այժմ, երբ բանկերն ու փոստը գրեթե նույն քանակի կենսաթոշակ են վճարում, փոստը դրա վրա 1,4 միլիարդ դրամ է ծախսում, իսկ բանկերը` 70-75 միլիոն դրամ, այսինքն` գրեթե քսան անգամ ավելի քիչ։

«Այդ է պատճառը, որ այս օրինագծի վերաբերյալ որևէ առարկություն չունենք»,–ավելացրեց փոխնախարարը։

Նշենք` այժմ Հայաստանում մոտ 470 հազար տարիքային կենսաթոշակառու կա։ Նվազագույն կենսաթոշակը կազմում է 26,5 հազար դրամ (այն կապված է նվազագույն սպառողական զամբյուղի հետ), միջին թոշակը մոտ 40 հազար է։

Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին

Լրահոս
0