00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազի խորհրդականը «ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար» պատմել է կրակոցի մասին

© Sputnik / Asatur YesayantsСудья Татевик Григорян
Судья Татевик Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոռ Աբրահամյանը նշել է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին դիտավորությամբ են կրակել։ Facebook–ի իր էջում այսպիսի պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Судья Татевик Григорян - Sputnik Արմենիա
Երևանում կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

«Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար հարկ եմ համարում նշել` դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտնաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավել ևս, որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին»,–գրել է Աբրահամյանը:

Ծառայողական քննություն կարվի «Հոկտեմբերի 27»–ի գործով դատավորի մոտ փամփուշտ գտնելու դեպքով

Գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Նա վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը

Լրահոս
0