ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում բավական էմոցիոնալ լուսանկար է հրապարակել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։
«Մեր ժպիտով պատասխանը բոլոր չար, նեգատիվ, միզանտրոպ, չսիրված ու չկայացած մարդկանց»,–լուսանկարին կից գրել է Զոհրաբյանը։
Լուսանկարում թե՛ Զոհրաբյանը, թե՛ Ծառուկյանը սպիտակ հագուստով են, ինչը դուր է եկել նաև մի շարք օգտատերերի։ Նրանցից մեկն անգամ հումոր է արել` մեկնաբանելով լուսանկարը «Սպիտակներո՞վ»։
«Մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի...». անկեղծ զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ
Գրող Լևոն Ջավախյանը նույնպես մեկնաբանել է լուսանկարը գրելով, թե Զոհրաբյանն իր համար մնում է ամենալավ կին պատգամավորը։
«Քիչ բան չես անում, ափսոս, որ շատերը քիչ են տեսնում... Ջիգյարով կին ես, նույնքան ջիգյարով էլ համբուրում եմ»,–գրել է գրողը։
Հիշեցնենք, որ 2019–ի նոյեմբերի 25–ին ևս Զոհրաբյանը ջերմ լուսանկար էր հրապարակել Ծառուկյանի հետ` շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։