00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Դումայի քիմիական հարձակումը կեղծելու ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ–ին

© AP Photo / Uncredited / provided by the Syrian Civil Defense White HelmetsСпасатели перемещают жертву с места авиаударов в районе Аль-Сахур повстанческой части восточного Алеппо (21 сентября 2016). Сирия
Спасатели перемещают жертву с места авиаударов в районе Аль-Сахур повстанческой части восточного Алеппо (21 сентября 2016). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստը նվիրել է Դումա քաղաքի միջադեպի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանը քիմիական զենքի կիրառման կեղծման ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ)` Դումա քաղաքում (Արևելյան Գուտա) 2018 թվականին տեղի ունեցած միջադեպի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը։

Американские солдаты наблюдают за вертолетом C-47 Chinook к югу от Мосула (22 февраля 2017). Деревня Орейдж, Ирак - Sputnik Արմենիա
Նոր հարվածներ. ո՞վ է փորձում ԱՄՆ–ին դուրս մղել Մերձավոր Արևելքից

Հանդիպմանը ելույթ է ունեցել Ժողովրդավարության խնդիրների ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Մաքսիմ Գրիգորևը և հայտնել, որ իր ՀԿ–ի ներկայացուցիչներն ավելի քան 10 անգամ եղել են Սիրիայում, խոսել մի քանի հարյուր ականատեսի հետ, զրուցել Դումա քաղաքի հիվանդանոցում գտնվող մարդկանց հետ։

«Մենք Դումայում խոսել ենք նաև այն տան տասը բնակիչների հետ, որտեղ մարդկանց դիեր են հայտնաբերվել, ինչպես նաև այն շենքի 300 բնակիչների հետ, որից մեկ կմ շառավղի վրա էլ մարդկանց մարմիններ են հայտնաբերվել։ Այդ վկաների ցուցմունքներն ապացուցում են, որ Դումայում քիմիական հարձակումը կեղծ է եղել», – հայտարարել է Գրիգորևը։

Նա ընթերցել է որոշ զրույցների վերծանումները, որոնցում նշվում է` Դումայի հիվանդանոցներում քիմիական հարձակումներից տուժածներ չեն եղել։

ԵՄ երկրների բնակիչների մեծ մասն ուզում է լավացնել ՌԴ–ի հետ հարաբերությունները

Անվտանգության խորհրդի անդամներին ցույց են տվել նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության նախկին փորձագետ, Դումայում աշխատող Իեն Հենդերսոնի տեսաուղերձը։

ՆԱՏՕ–ի ընդլայնումը Մերձավոր Արևելքում - Sputnik Արմենիա
ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում

«Երկու խումբ է ուղարկվել։ Առաջինին ես միացա այն ժամանակ, երբ խումբը տեղակայվեց Դումայում։ <...> Ամփոփիչ զեկույցի եզրահանգումները հակասում էին նրան, ինչը պարզել էր խումբը Դումա կատարած այցի ժամանակ և հետո։ 2018 թվականի հուլիսին միջանկյալ զեկույցի հրապարակման պահին մենք հասկանում էինք, որ քիմհարձակման վերաբերյալ լուրջ կասկածներ ունենք», – ասել է կազմակերպության նախկին փորձագետը։

Ռուսական կողմը նշել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության զեկույցի քննադատական վերլուծությունը հարցեր է առաջացրել փաստաթղթի հիմնական փաստարկներից արված եզրակացությունների շուրջ ՝ լինի դա քիմիական վերլուծություն, թունաբանություն, բալիստիկա կամ վկաների ցուցմունքներ: Մոսկվայի կարծիքով` 2019 թվականին բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ Դումայում տեղակայված նախնական խմբի կազմում ընդգրկված տեսուչները չեն մասնակցել զեկույցը կազմելու աշխատանքներին։ Բացի այդ, անտեսվել են այդ մարդկանց` խելամիտ հարցեր բարձրացնելու բազմաթիվ փորձերը կամ զեկույցից տարբերվող դիտարկումների մասին հաղորդումները։ Այս ամենը կասկածի տակ է դնում վերջնական զեկույցի ամբողջականությունը։

Այսպիսի Պուտինի դուք դեռ չեք տեսել. տեսանյութ

Այդուհանդերձ, որոշ երկրներ ԱԽ նիստում շարունակել են Սիրիային մեղադրել քիմիական զենք կիրառելու համար։ Մասնավորապես, ՄԱԿ–ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը հայտարարել է, որ վստահում է «փաստահավաք առաքելության անկախ և պրոֆեսիոնալ աշխատանքին»։ Նրա խոսքով` «զեկույցի եզրահանգումներին չհավատալու պատճառներ չկան»։

Քիմիական հարձակման մասին զեկույց

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը 2018 թվականի ապրիլի 7-ին Դումայում տեղի ունեցած միջադեպի հետաքննության վերաբերյալ զեկույց էր հրապարակել անցած տարվա մարտին։ Փաստաթղթում նշվել էր, որ քիմիական հարձակման ժամանակ թունավոր քիմիական նյութ է օգտագործվել, հավանաբար` քլոր, նյութով լցված տարաներն էլ նետվել են օդից։ Արևելքի որոշ երկրներ հարձակման համար մեղադրել էին սիրիական ավիացիային։

Президента России Владимир Путин в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի պարագայում Մոսկվայի հետ արդեն ստիպված են հաշվի նստել

Սակայն ավելի ուշ ընդհանուր հասանելիություն ստացավ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետ Իեն Հենդերսոնի ինժեներական գնահատականով փաստաթուղթը, ըստ որի` միջադեպի երկու վայրերում արված դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ տարաները, ամենայն հավանականությամբ, ոչ թե նետել են օդից, այլ դրել են։ Դրանից բացի, Հենդերսոնի գլխավորած մասնագետների խումբը իրավիճակը բեմադրող մի քանի թեստ էր անցկացրել և եզրահանգել, որ նախ` բալոնի ենթադրյալ հարվածի հետքերը չեն համընկնում բետոնե տանիքի վրայի վնասվածքների հետ, և երկրորդ` բալոնի փականը չի բացվել, թեև դա անհնար է, եթե ծակել–անցել է առաստաղի ծածկի միջով։

ՌԴ ԱԳՆ–ն համարում է, որ սիրիական զորքի քիմիական հարձակման մասին կեղծ լուրերի նպատակն է պաշտպանել ահաբեկիչներին ու արդարացնել դրսից հնարավոր ուժային հարվածները։ Ընդ որում, ավելի վաղ ՌԴ գլխավոր շտաբում նախազգուշացրել էին, որ զինյալներն Արևելյան Գուտայում քիմիական զենքի կիրառում բեմադրելու սադրանքներ են կազմակերպում։

Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն

Լրահոս
0