ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի և կառավարության անունով բողոքները կսահմանափակեն։ ԱԺ–ում այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։
Փոփոխությունը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին
Կառավարությունը կարծում է, որ դա կթեթևացնի կառավարության և վարչապետի ավելորդ ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը։
Նշենք, որ ավանդույթի համաձայն` Հայաստանի կառավարության շենքի մոտ անցկացվող բոլոր ցույցերի ժամանակ ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Իշխանափոխությունից հետո վարչապետի անունով բողոքներն առավել հաճախակի էին դարձել, խոսքը վերաբերում է ինչպես գրավոր բողոքներին, այնպես էլ կառավարության շենքի մոտ անցկացվող ցույցերին։
Փաշինյանը գոհ է կառավարության աշխատանքից. ինչ են քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ