00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում

© © Sputnik / Asatur YesayantsПресс-конференция "Рынок труда в Армении: анализ активности, оплата труда, перспективы цифровизации" (21 января 2020). Еревaн
Пресс-конференция Рынок труда в Армении: анализ активности, оплата труда, перспективы цифровизации (21 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ տարի մի շարք ոլորտներում աշխատավարձերը բարձրացել են, մասնավորապես՝ ծրագրավորման, մարքեթինքի, որակի կառավարման, վեբ և գրաֆիկ դիզայնի ոլորտում:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը վերջին երեք տարիներին շարունակում է մնալ ծրագրավորումը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:

© © Sputnik / Asatur YesayantsԼուիզա Ավետիսյան
Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում - Sputnik Արմենիա
Լուիզա Ավետիսյան

«2019–ին staff.am-ը, 2018–ի համեմատ, 250 տոկոս աճ է ունեցել թափուր աշխատատեղերի, այսինքն` 12 000 թափուր աշխատատեղ ենք ունեցել։ Բացի ծրագրավորումից, ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են նաև վաճառքի, սպասարկման կազմակերպումը, կրթության ոլորտը, ֆինանսաբանկային գործը, ապահովագրությունը, հեռահաղորդակցությունը»,-ասաց Ավետիսյանը` ներկայացնելով իրենց վերլուծության արդյունքները:

© © Sputnik / Asatur Yesayants«ՀՀ աշխատաշուկա․ ակտիվության վերլուծություն, աշխատավարձեր, թվայնացման հեռանկարներ» թեմայով ասուլիս
Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում - Sputnik Արմենիա
«ՀՀ աշխատաշուկա․ ակտիվության վերլուծություն, աշխատավարձեր, թվայնացման հեռանկարներ» թեմայով ասուլիս

Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ցավոք, աշխատատեղերի միայն 7.5 տոկոսն է բաժին ընկնում այնտեղ ապրողներին: Սրա պատճառը, ըստ Ավետիսյանի, այն է, որ մարզերում թվայնացման մակարդակը բավական ցածր է, և գործատուները հաճախ բողոքում են, որ դժվարությամբ են մասնագետներ հավաքում: Մարզերում աշխատանքի մասին հաճախ թղթային հայտարարության միջոցով են իրազեկում կատարում: Այնուամենայնիվ, բոլոր մարզերում վաճառքի, սպասարկման և բանկային մասնագետների կարիք կա: Օրինակ` Աբովյանում արտադրության ոլորտի աշխատանքներն են ակտուալ, Աշտարակում՝ բանկային աշխատանքը, իսկ Գյումրիում պատկերը փոխվում է՝ վաճառքի և սպասարկման ոլորտից անցում է կատարվում ՏՏ ոլորտ:

«Նախորդ տարի մի շարք ոլորտներում աշխատավարձերը բարձրացել են, մասնավորապես՝ ծրագրավորման, մարքեթինքի, որակի կառավարման, վեբ և գրաֆիկ դիզայնի ոլորտում: Ամենաբարձրը վարձատրվում են ծրագրավորողները՝ մինչև 1 տարվա աշխատանքի փորձ ունեցողն ամսական միջինը 214 000 դրամ է ստանում, իսկ 1-2 տարվա փորձ ունեցողը՝ 311 000։ 10-15 տարվա փորձառու ծրագրավորողը 1.5 մլն դրամ աշխատավարձ է ստանում»,-ասաց Ավետիսյանը:

Ամենացածր աշխատավարձ ստանում են կրթության ոլորտի մասնագետները, չնայած, ըստ բանախոսի, պետք է հաշվի առնել, որ շատերն աշխատում են կես դրույքով կամ ժամավճարով: Այնուամենայնիվ, մինչև մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցողը կրթության ոլորտում ստանում է 55 000 դրամ. կրթության ոլորտում ամենաբարձր աշխատավարձը 190 000 դրամն է։

Премьер министр РА Никол Пашинян в городе Эчмиадзин - Sputnik Արմենիա
«Գործազրկության էական նվազում ունենք». վարչապետը թվեր է հրապարակել

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան

staff.am–ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանն էլ հայտնեց, որ գործատուները մասնագիտական հմտություններին զուգահեռ նաև «սոֆթ»` անձնային հմտություններ են պահանջում` հաղորդակցման հնարավորություն, ստեղծարար մտածողություն, թիմում աշխատելու ունակություն... Ավելին, օրինակ` վաճառքի, սպասարկման, ադմինիստրատիվ ոլորտում գործատուների համար աշխատակիցների անձնային հմտություններն ավելի կարևոր են:

Շատ հարուստ և շատ հայտնի. աշխարհի 10 ամենաթանկ վարձատրվող դերասանների լուսանկարները

Ինչ վերաբերում է հարթակներին, թե որտեղ են մարդիկ աշխատանք փնտրում` Բադալյանը հայտնեց` մարդիկ այցելում են Google, Facebook, Staff.am, իսկ Instagram–ն ու Telegram–ը նոր հարթակներ են, որտեղ նույնպես սկսել են աշխատանք փնտրել։

Լրահոս
0