00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարագործները մեքենաներ են գնո՞ւմ Հայաստանից. Ղազախստանի ՆԳՆ–ի պարզաբանումը

© Sputnik / Ольга Головко / Անցնել մեդիապահոցАвтомобильное движение на центральной улице в Актау.
Автомобильное движение на центральной улице в Актау. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևը քաղաքացիներին հորդորել է չգնել այնպիսի ավտոմեքենաներ, որոնք ինչ–ինչ պատճառներով հնարավոր չէ գրանցել երկրում։

 

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ղազախստանում չարագործները հատուկ են հայկական և ղրղզական պետհամարանիշներով ավտոմեքենաներ գնում, որովհետև հետագայում դրանցից ազատվելն ավելի հեշտ է։ Բացի դրանից, ոչ միշտ են մեքենաները գնում օրինական ճանապարհով։ Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս հարցը պարզելու համար Ղազախստանի ՆԳՆ աշխատակիցներն արդեն աշխատում են հայ գործընկերների հետ։

Проспект Маштоца в час пик - Sputnik Արմենիա
Հայաստանում խաբել են ՌԴ–ի և Ղազախստանի քաղաքացիներին. ԱԱԾ–ի նոր բացահայտումը

2019թ–ին Հայաստանում վաճառվող ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված էր ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ավելի ցածր մաքսատուրքերով, որոնց արդյունքում ՀՀ–ում մեքենաներն անհամեմատ էժան էին։ Սակայն արդեն 2020թ–ից մաքսատուրքերը զգալիորեն բարձրացել են, քանի որ ուժի մեջ են մտել ԵԱՏՄ տոկոսադրույքները։

Ինչպես հայտնում է ԿազՏԱԳ–ը, Կոժաևն ասել է, որ դեպքեր են գրանցվել, երբ հանցագործները  արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաներ են գնել, դրանք օգտագործել են գողություն, ավազակային հարձակում և նույնիսկ սպանություններ կատարելու համար։

«ՆԳՆ բազայում բավական բարդ է գտնել այն տրանսպորտային միջոցները, որոնք պատմություն չունեն։ Բացի դրանից, մեքենայի տերը ոչ միշտ կարող է ապացուցել, որ ավտոմեքենան իրեն է պատկանում օրինական հիմունքներով», – պարզաբանել է Կոժաևը։

Ղազախստանը «տանում է» հայ ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը դեմ չէ

Բացի դրանից, անցյալ տարի մերձավոր արտասահմանից բերված տրանսպորտային միջոցների մասնակցությամբ երթևեկության կանոնների խախտումների թիվն ավելացել է 3,5 անգամ` 2018թ–ի համեմատ 27 հազարից հասնելով 93 հազարի։

ՆԳՆ–ի տվյալներով` արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներով ղազախստանցիների կատարած վթարների թիվը 2019թ–ին հասել է 1,8 հազարի։

Կոժաևը երկրի քաղաքացիներից կոչ է արել զերծ մնալ այնպիսի ավտոմեքենաներ գնելուց, որոնք ինչ–ինչ պատճառներով չի կարելի գրանցել Ղազախստանում։

Бензоколонка - Sputnik Արմենիա
Հայաստանը բենզին կգնի Ղազախստանից

Տեղեկություն կա, որ ղազախստանցիները ՀՀ քաղաքացիների հետ տարբեր խորամանկությունների են դիմում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար, իսկ հետո իրենց անունով ավտոմեքենա են գնում։

Ավելին, փոխնախարարի խոսքով, Ղազախստանի քաղաքացիները հայտնել են նաև, որ Հայաստանի տարածքում իրենց նկատմամբ իբր հանցագործություններ են կատարվել։

«Ոստիկանության վարչական և միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները մեկնել են Հայաստան,  և նրանք հայ գործընկերների հետ ստուգում են ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների գործողությունների օրինականությունը», – նշել է Կոժաևը։

Ավելի վաղ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն` հայկական և ղրղզական պետհամարանիշներով ավտոմեքենաները, որոնք գտնվում են երկրի տարածքում մեկ տարուց ավելի և գրանցված չեն, դուրս կհանվեն հանրապետությունից։

18 մեդալ` մեկ միջազգային օլիմպիադայից. հայ աշակերտներն Ալմաթիից հաղթանակով են վերադարձել

Այդ որոշումը դուր չի եկել նման ավտոմեքենաներ ունեցողներին։ Գրեթե ամեն օր Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակերպվում, ցուցարարները պահանջում են նվազեցնել վերագրանցման արժեքը կամ ուրիշ լուծում գտնել Հայաստանից և Ղրղզստանից ներկրված մեքենաների համար։

Թեմայի առնչությամբ Sputnik Արմենիան հարցում է ուղղել ՀՀ ոստիկանությանը։ Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք նաև ոստիկանության պարզաբանումը։

Լրահոս
0