00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յարխուշտայի փառատոն` Հայաստանում. ինչու պետք է այն կազմակերպվի պասիվ սեզոնին

© Sputnik / Asatur YesayantsПраздник Барекендан. Армянские народные танцы. Ярхушта
Праздник Барекендан. Армянские народные танцы. Ярхушта  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեխակ Ապրեսյանը խորհուրդ է տալիս փառատոնն անցկացնել մարտին կամ նոյեմբերին ու որևէ պատմական հուշարձանի, օրինակ` ամրոցի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի– Sputnik. Յարխուշտայի փառատոնը կարող է ամբողջ աշխարհում հայտնի դառնալ ու լրջորեն հետաքրքրել զբոսաշրջիկներին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անձամբ հայտնել էր Յարխուշտայի փառատոնի մասին, որն անցկացվելու է 2020 թվականին։

«Փառատոնը շատ կարևոր ուղերձ ու մշակութային տարր ունի. դա հայ պարային արվեստ է։ Այն կարող է հետաքրքրել ոչ միայն երկրի բնակիչներին, այլև արտասահմանցիներին, այն կարող է համաշխարհային նշանակության փառատոն դառնալ»,-ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է տեղին` Ապրեսյանը համարում է, որ փառատոնի անցկացման համար պետք է ընտրել որևէ պատմական հուշարձանի տարածք, օրինակ՝ այն կազմակերպել ամրոցի մոտ։

Приготовление шашлыков – сугубо мужское дело - Sputnik Արմենիա
Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

Փառատոն, որը 0-100 տարեկանների համար է. «Ռոլանը» տոնեց 15-րդ հոբելյանը

Փառատոնի անցկացման օրվա հետ կապված էլ մասնագետը նշում է, որ փառատոնի կազմակերպիչները, որպես կանոն, հաշվի են առնում մի շարք գործոններ, այդ թվում՝ տուրիստական հոսքերի սեզոնը։

Ֆեդերացիայի ղեկավարը կարծում է, որ ավելի շատ զբոսաշրջրկների գրավելու համար ավելի լավ է փառատոնն անցկացնել զբոսաշրջային պասիվ սեզոնի ժամանակ։

«Կարծում եմ` Յարխուշտայի փառատոնի հետ կապված սահմանափակումներ չկան։ Այն կարելի է կազմակերպել ինչպես մարտին, այնպես էլ նոյեմբերին։ Նույնիսկ ձյունը չի կարող խանգարել այն անցկացնելուն»,-նշեց Ապրեսյանը։

Երբ դդումը ստիպում է գերազանցել ռեկորդը. «համով» փառատոնի տեսանյութը

Մեզ զրուցակիցը կարծում է, որ փառատոները զբոսաշրջության զարգացման կարևոր գործիք են։ Նա ընդգծեց՝ որոշ փառատոներ՝ գինու, խորովածի, տոլմայի, թթի, գաթայի, արդեն Հայաստանի սահմաններից դուրս էլ են հայտնի դարձել։ Զբոսաշրջիկներ կան, որոնք հատուկ դրանց համար են Հայաստան գալիս։ Ապրեսյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումների թիվն աճելու է։

Мастер-класс армянской кухни в армянском ресторане Мадрида - Sputnik Արմենիա
«Հայե՛ր, դուք ձեր տոլմայի մեջ ի՞նչ եք ավելացնում, հոգի՞». ռեստորանային սպորտի ստեղծող

Նշենք՝ ամբողջ տարվա զբոսաշրջային այցելությունների մասին վերջնական տվյալներ առայժմ չկան, բայց 9 ամիսների ընթացքում մեր երկիր է ժամանել մոտ 1 միլիոն 460 հազար մարդ։ Դա գրեթե 15 տոկոսով ավելի է, քան 2018թ.-ի նույն ամիսներին։ Ավելի շատ նոր զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Ամերիկացիների թիվը նույնպես աճել է։ Եվրոպացի զբոսաշրջիկները համեմատաբար ավելի քիչ են այցելում, քան իրանցիները կամ ռուսաստանցիները, բայց, այնուամենայնիվ, մեկ տարում լուրջ աճ է նկատվել. Գերմանիայից` 45 տոկոսով, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից` ավելի քան 20 տոկոսով։

Քաղաքը գիրք է կարդում. Գրքի երևանյան փառատոնը զգացմունքների հրավառություն է խոստանում

Ներգնա զբոսաշրջության ցուցանիշն աճել է 45 տոկոսով` կազմելով մոտ 1,4 միլիոն մարդ։ Մասնավորապես, զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ շարունակվում է Հայաստանի տեսարժան վայրերի հանրահռչակման արշավը (այդ թվում` քիչ հայտնի)։ Մարզերում տեղի ունեցող տարբեր փառատոններին (գինու, գաթայի, խորովածի, տոլմայի, մեղրի և այլն) է այցելում 1500-3500 մարդ։

Ղափամայի փառատոն` Առափիում. Շիրակի մարզում նոր ավանդույթի հիմք դրվեց

Լրահոս
0