00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:47
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լինել թափանցիկ ու վստահելի. իշխանությունը որոշել է` ինչպես ծախսել բյուջեն մինչև 2023թ.–ը

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Мгер Григорян и министр финансов Атом Джанджугазян на заседании правительства Армении (8 июня 2018). Еревaн
Вице-премьер Мгер Григорян и министр финансов Атом Джанджугазян на заседании правительства Армении (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը մշակել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ–ի բարեփոխումների ռազմավարությունը»։ Դրանով խոստանում է պետական ծախսերը դարձնել արդյունավետ, թափանցիկ ու հանրության համար վստահելի։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արտաքին պարտքը կնվազի, ներքինը կավելանա։ Կառավարությունը մտադիր է մինչև 2023թ.–ը վերանայել ՀՀ պարտքի կառուցվածքը։ Նման ուղենիշ է դրվել «Պետական ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ–ի բարեփոխումների ռազմավարության» մեջ, որն այսօր ներկայացվել էր հանրային քննարկման։

Инкассаторский автомобиль на проспекте Тиграна Великого - Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին պարտքը 2020 թ.-ին կտրուկ կփոխվի. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

Միջոցառման ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հիշյալ դրույթը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների մեջ գնալով մեծացվելու է ներքին աղբյուրների ծավալը` զուգահեռաբար նվազեցնելով արտաքին աղբյուրներից վերցվող պարտքերը։

Արտաքին պարտքի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. Ջանջուղազյան

«Արդյունքում մեզ մոտ կարող է սկսել ավելի արագ աճել ներքին պարտքը կամ դրամով արտահայտված պարտքը: Դա մեզ հնարավորություն կտա մեղմել փոխարժեքի ռիսկը, որը մեր հիմնական ռիսկերից մեկն է։ Նախանշված ուղիներից է նաև այն, որ մենք փորձենք հնարավորինս ձեռնպահ մնալ լողացող փոխարժեքով և լողացող տոկոսադրույքով պարտքերի ներգրավումից, ինչը նույնպես մեր ռազմավարական ռիսկերից է»,– ասաց ֆինանսների նախարարը։

Ռազմավարությունը նախատեսում է նաև մինչև 2023թ.–ը տնտեսության մեջ առկա ստվերը կրճատել 20-25 տոկոսով։ Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց, որ այդ ուղենիշի համար հիմք է ընդունվել Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը, որի համաձայն` ՀՀ տնտեսության 20-25 տոկոսն այսօր ստվերում է։

Նոր եռամյա ռազմավարությունը նախատեսում է նաև պետական գնումների համակարգի վերափոխում։ Ռազմավարության հեղինակները հավակնում են մինչև 2023թ.–ը Հայաստանում ներդնել աշխարհում լավագույն էլեկտրոնային համակարգը։

«Ես հայտարարեցի մեր հավակնության մասին` ունենալ աշխարհում լավագույն էլեկտրոնային գնումների համակարգը, բայց այն առայժմ ո՛չ հայկական, ո՛չ էլ ոչ հայկական ընկերության կողմից չի մշակվում, որովհետև առայժմ ձևակերպված չէ որպես տեխնիկական առաջադրանք»,– պարզաբանեց Ջանջուղազյանը` այդուհանդերձ հույս հայտնելով, որ ի վերջո կստեղծվի մի համակարգ, որում կարտացոլվեն ՀՀ բոլոր իրավակարգավորումներն ու որը հնարավորություն կտա կառավարել բոլոր հնարավոր ռիսկերը։

Ինչպես քննարկման ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, աշխարհում լավագույն այս համակարգով ՀՀ կառավարությունը հույս ունի բարձրացնել պետական գնումների ու պետական ծախսերի թափանցիկությունն ու դրանց նկատմամբ հանրության վստահությունը։

ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Աճ կա. Հայաստանի տնտեսության զարգացումն արագանում է, գնաճն ու արտաքին պարտքը` նվազում

«Հանրությունը հնարավորություն կունենա ստանալ բոլոր հարցերի լիարժեք պատասխանն ու գնահատականը։ Բայց կա երկրորդ շատ կարևոր նպատակը` ինչքան որ ավելի հրապարակային ու թափանցիկ են ծախսերը, ինչքան բարձր է հաշվետվողականությունը, այնքան փորձագիտական հանրությունն ավելի ներգրավված է լինում և ասելիքները շատ ավելի կոնկրետ են լինում, ինչն ի վերջո դրական ազդեցություն է ունենում ծախսի վերջնական նպատակին հասնելու համար»,– ասաց Գրիգորյանը։

Արտաքին պարտքի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. Ջանջուղազյան

Կառավարության ծախսած հանրային միջոցների նկատմամբ հանրության վստահությունը շահելու համար այս ամենից զատ ՀՀ փոխվարչապետը կարևորում է նաև սոցիալական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը։

Լրագրողների հիշեցմանը, թե հանրությունը միանշանակ չի ընդունում հատկապես պետական համակարգի պարգևավճարների ու հավելավճարների չափերը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց, որ հանրության վստահությունը շահելու ու ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է, որ կրթական, սոցիալական ծախսերը համահունչ լինեն պետական ապարատի վրա կատարվող ծախսերի հետ։ 

Լրահոս
0