Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի ԶՈՒ–ն համալրվել է մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, որոնց թվում են այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն ու ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրները։
Դեկտեմբերի 27-ին Երևանը ստացավ ՌԴ–ից գնած (ներքին գներով) 4++ սերնդի ՍՈՒ-30ՍՄ բազմաթիրախային 12 կործանիչների առաջին խմբաքանակը։ ՍՈՒ-30ՍՄ բազմաթիրախային 12 կործանիչը համարվում է աշխարհում ամենակատարյալներից մեկը, ստեղծված է օդում իշխելու համար, հրթիռառումբային սպառազինության նշանակալի անվանացանկ ունի և կարող է երկինք բարձրացնել 8 տոննա մարտական բեռ։ Այդ մեքենաները թույլ կտան էապես ընդլայնել ՀՀ ՌՕՈՒ հարվածային հնարավորությունները։
ՏՈՐ-Մ2ԿՄ համալիրները կօգնեն վերացնել ՀՕՊ մոտակա գոտում գտնվող պոտենցիալ թիրախը։ Ավելի վաղ Հայաստանը ստացել էր մեծ հեռահարության Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ և միջին հեռահարության «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև Ռուսաստանից ձեռք է բերել «Իսկանդեր-Մ», և դարձել աշխարհում երկրորդ պետությունը, որն ունի այդ հրթիռային համալիրներից։
Հաջողությամբ իրականացրած խնդիրների թվում է` ՀՀ ՊՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի նոր կառուցվածքի հաստատումը։
Մարտական հնարավորություններ
Տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունությունը զսպվածության և ռազմական ուժի պարադոքսալ սինթեզ է պահանջում։ Այդ իսկ պատճառով Հայաստանում հաջողությամբ իրականացվում է զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը, ինչին մեծապես նպաստում է Երևանի և Մոսկվայի ռազմական ու ռազմատեխնիկական դինամիկ համագործակցությունը։ Օրինակ` զենք ձեռք բերելու համար ՌԴ–ի տրամադրած մի քանի վարկերը (300 մլն դոլար ընդհանուր գումարի չափով) Հայաստանին թույլ տվեցին պաշտպանական ծախսերը ավելացնել մինչև 600 մլն դոլար։ Իսկ փողը բանակի շարժիչ ուժն է։
2019 թվականի հոկտեմբերին հայաստանյան այցի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձր գնահատեց երկու երկրների ռազմավարական հարաբերությունները և փաստեց ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլի մեկնարկը։ Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պաշտպանական փոխգործակցության մակարդակը, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը թույլ են տալիս օպերատիվ արձագանքել տարածաշրջանում ցանկացած ռազմաքաղաքական փոփոխության։ Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության` 2020 թվականի հայ–ռուսական համատեղ ծրագիրը ներառում է ավելի քան 60 համատեղ միջոցառում։ ՀԱՊԿ մանևրումներին հայկական ստորաբաժանումների հավասարազոր և արդյունավետ մասնակցությունը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարավորությունները։
Տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը երաշխավորված է նաև ԱՊՀ գծով. ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար 2020 թվականին հատկացվել է ավելի քան 18 մլն դոլար (այդ համակարգի 7 անդամ պետությունների խմբում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը)։ Եվ պատահական չէ, որ ԱՊՀ հատուկ ծառայությունները հայկական հողում անցկացրին «Արարատ–Անտիտեռոր-2019» համատեղ զորավարժությունների երկու եզրափակիչ փուլերը։
ՀԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու
Ահաբեկչության և ծայրահեղկանության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար Հայաստանը օգոստոսի վերջին միացավ ԱՊՀ շրջանակում տվյալների փոխանակման համաձայնագրին։ Երևանը դարձավ միջպետական տեղեկատվական համակարգի հավասարազոր մասնակից, ինչպես նաև ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված բազայի օգտատեր։
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարին անդրադառնալիս պետք է նշել, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանի հետ մեկտեղ մեծ փորձ ձեռք բերեց Սիրիայի տարածքում ականազերծման և մարդասիրական աջակցության հարցում, համապատասխան համաձայնագիր Երևանն ու Դամասկոսը կնքել էին դեռևս 2001 թվականին։
Խաղաղապահ առաքելություններ
Առանձին ուղղություն է հայ զինծառայողների մասնակցությունը ՄԱԿ–ի և այլ միջազգային կազմակերպությունների խաղաղապահ գործողություններին։Մոլորակի քարտեզին այսօր 5 աշխարհագրական կետ կա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները (չհաշված Սիրիայում սակրավորների մարդասիրական խումբն ու բուժանձնակազմը)։
2014 թվականից հայ խաղաղապահների դասակ է գործում (ավելի քան 30 զինծառայող) Լիբանանում ՄԱԿ–ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։
Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում (ISAF) ծառայում է 120 հայ խաղաղապահ (Քաբուլում և Մազարի Շարիֆում ապահովում են օդանավակայանի ենթակառուցվածքի անվտանգությունը)։ Աֆղանստանում հայ զինծառայողների դասակ է գործում 2010 թվականից, այդ ընթացքում պատվով իրենց պարտքը կատարել ու հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահ։
Իրաքում հայ խաղաղապահները ծառայում են 2005 թվականից, հիմնականում նրանք զբաղվում են ականազերծմամբ և բազմազգ առաքելության բուժապահովմամբ։
Մոտ 70 հայ զինծառայող խաղաղապահ առաքելություն են իրականացնում նաև Կոսովոյում, որտեղ նրանք միացան հույներին 2004 թվականին։ Հայաստանից մեկնած խաղաղապահները ըստ արժանվույն են մասնակցում միջազգային առաքելություններին ու զորավարժություններին և մեծ հեղինակություն ունեն օտարերկրյա գործընկերների շրջանում։
Հայաստանը «Բայկոնուր» չի ունենա, բայց տիեզերանավեր կարտադրի ու տիեզերք կուղարկի