ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Հայկական ժամանակը» գրում է, որ ֆրանսիացի հայազգի բժիշկ Գևորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
«Փարիզից Երևան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո: Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը, որին «հաղթել» մասնագետները տեւական ժամանակ չէին կարողանում»,- նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ:
Նշվում է, որ Աբգարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 88-ի երկրաշարժից հետո՝ մասնագիտության բերումով: Բայց հայրենիքին միանգամից է սիրահարվել: Նա մինչև օրս սերտորեն համագործակցում է տեղի բժիշկների հետ, նաև Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում ուռուցքաբանության բաժանմունք է հիմնել:
Վարչապետը չընդունեց մսավաճառներին. նրանք խոստացան փակել համայնքային ճանապարհները
Հիշեցնենք, որ 2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը օրեր շարունակ դրսում գիշերելու և մրսածության հետևանքով տևական ժամանակ հազում էր, որը, ըստ մամուլում հրապարակված լուրերի բուժել է ֆրանսիացի հայազգի բժիշկ Գևորգ Աբգարյանը։