00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին

© AFP 2024 / MUSTAFA OZER / AFP Демонстрант держит в руке плакат с портретом Гранта Динка
Демонстрант держит в руке плакат с портретом Гранта Динка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրանտ Դինքի սպանությունից հետո մեկ կադր էր անընդհատ աչքիս առաջ: Մաշված էին Հրանտի կոշիկներն այնքան, որ անգամ գուլպաներն էին երևում... «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին այսպես է հիշում նրա ընկերներից մեկը։ Դինքի սպանությունից անցել է 13 տարի...

Դիանա Հարությունյան, Sputnik.

Հրանտ Դինքի ընկերները խոստովանում են, որ նա աղքատ չէր, կյանքի այդ փուլում լավ էլ վաստակում էր, բայց չէր կարողանում հրաժեշտ տալ հին կյանքին:

Իսկ կյանքը հեռավոր մանկության ու պատանեկության տարիներին աղքատ էր:

Մեծացել էր որբանոցում ՝ խնամքին երկու կրտսեր եղբայրները: Հետո իր մանկության որբանոցի խնամատարը դարձավ, բայց այդպես էլ չդադարեց մնալ նույն համեստ, մաշված շորերով:

«Հրանտն ինքը եռանդն էր: Ընկերական շրջապատում միշտ առաջնորդի դեր էր ստանձնում, մանկությունից էր այդպես: Այդ պատճառով միշտ չէ, որ համերաշխ էր ընկերների հետ: Հավատարիմ, վստահելի, բայց դժվար ընկեր էր»,- հիշում է Հրանտ Դինքին «Ակոսի» խմբագրապետի պաշտոնում փոխարինած Բագրատ Էստուկյանը:

Էստուկյանը, որը Հրանտի հետ չի աշխատել նրա կյանքի օրոք, հետո աշխատակիցներից է իմացել, որ ինչպիսին կյանքում էր, այդպես էլ գործի մեջ: Շատ ինքնասածի, հավատարիմ ու համոզված իր գաղափարներին ու, անկախ ընդդիմադիրներին՝ միշտ ճիշտ:

© AparajՀրանտ Դինք
Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին - Sputnik Արմենիա
Հրանտ Դինք

Սա Դինքի ամենահայտնի լուսանկարներից է: Հայացքը՝ երկնքին, թիկունքում` թռչուններ: Ինքն իրեն իր վերջին հոդվածում սպիտակ աղավնու հետ համեմատեց: Աղավնի, որ արդեն վախեցած է, ուր որ է կավարտի ճախրանքը: Ու ավարտեց: Սպառնալիքներ միշտ ու շատ էր ստանում մարդը, որը Թուրքիայում հավատում էր Ցեղասպանության իրողության նկատմամբ կոտրվող կարծրատիպերին: Սպառնալիքներից չէր վախենում մտավորականը, որը կյանքը նվիրաբերեց հայ և թուրք ժողովուրդների երկխոսությանն ու փոխադարձ հանդուրժողականությանը:

«Հրանտից հետո նրանք, ովքեր փողոց դուրս եկան ու գոռացին, որ Հրանտ են ու հայ, էլի կան: Բայց սա Թուրքիայի փոքրաթիվ լուսավոր հատվածն է: Նրանք դեմ են թշնամությանը: Այս երկրում հայատյացությունն ավելի խորը արմատներ ունի ու դեռ երկար ժամանակ պետք կգա, որ Հրանտի գաղափարներն իրողություն դառնան»,-ասում է Էստուկյանը:

Կա պետական ռազմավարություն՝ պետությունը պատրաստ չէ առերեսվելու Ցեղասպանության իրողությանն ու հայկական խնդրին, հետևաբար հայատյացությունը որպես պետական քաղաքականություն հասարակության վզին է փաթաթվում, ու հասարակությունը բնավ դեմ չէ դրան: Ըստ էստուկյանի` մի կարևոր գործոն էլ կա: Հայոց ցեղասպանությունը պատրաստ չէ ընդունել հասարակության այն հատվածը, որն այդ ցեղասպանությունն իրագործողների ուղիղ ժառանգն է:

Ու հիմա Հրանտ Դինքի դատավարությանն անգամ նրա ընտանիքը չի հետևում: Այն, ինչ տեղ է ունենում այս գործի շրջանակում, Էստուկյանն, օրինակ, կատակերգություն է կոչում: Կատակերգություն, որից էլ ոչ ոք ակնկալիք չունի: Կատակերգություն, որն իրենց համար ռինգ են դարձրել իրար հետ խնդիրներ ունեցող թուրքական քաղաքական ուժերը:

Իսկ Դինքը հավատում էր:

Լրահոս
0