ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Այս գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Ժամը 03:08-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել
Դեպքի վայր են մեկնած փրկարարները պարզել են, որ Mercedes E մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած Lada Priora ավտոմեքենային, ապա ծառին և արտաքին լուսավորության սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են վերել 24-ամյա վարորդ Հենրի Մ.-ի դին։
Ձերբակալվել է դիզայներ Նարիման Գրիգորյանին սպանած ենթադրյալ անձը