00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղին չէր նման օրակարգով ԱԺ լսումներ անցկացնել, քանի որ կոնկրետ փաստաթուղթ չկար. Մելիքյան

Բաժանորդագրվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների շուրջ ԱԺ-ում կայացած մասնագիտական լսումներին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դեռ անցյալ տարվա հուլիսին պատրաստել էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ և հանձնել ԱԺ պրոֆիլային հանձնաժողովին:

Здание АрменияТВ  - Sputnik Արմենիա
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV» ընկերությանը
  Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ այս ողջ ժամանակահատվածում նշված հանձնաժողովը կատարում էր մոդերատորի դեր՝ կազմակերպելով հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, և փորձում էր տեսնել, թե ինչպիսի մոտեցումներ ունեն իրենք, որքանով են ընդունելի այն առաջարկությունները, որոնք պատրաստել էին մասնագիտական կառույցները: 

Ըստ Մելիքյանի՝ վերոհիշյալ երեք կազմակերպությունները մեծ հաշվով ակնկալում էին, որ այդ նախագիծը կդրվեր խորհրդարանական քննարկումների հիմքում, սակայն ընդամենը մի քանի օր առաջ տեղեկացան, որ օրինագիծը չի քննարկվելու, այլ ներկայացվելու են գաղափարներ՝ նոր օրենք ստեղծելու վերաբերյալ: 

Սերիալներն անտանելի են. Լեզվի կոմիտեի նախագահը պատմեց, թե ինչ է լսել էկրանից

«Նման օրակարգով տեղին չէր խորհրդարանական լսումներ անցկացնել, որովհետև կոնկրետ փաստաթուղթ չկար, իսկ գաղափարները, մոտեցումները քննարկելու համար կլոր սեղանն էլ բավական էր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նա:   

Sputnik–ը կրկին կգործի Լիտվայում. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանել է արգելքը

Մելիքյանի փոխանցմամբ՝ իրենք շատ լավ պատկերացնում էին հնարավոր հակազդեցության հանգամանքը, այդ թվում`նաև շահառուների կողմից, որովհետև ստեղծված միջավայրը, որը ձևավորվել է տասնամյակներ շարունակ, ձեռնտու է լրատվամիջոցներից շատերին: Հայտնի է, թե հեռուստաընկերությունները ինչպիսի մրցույթներում են ստացել հեռարձակման արտոնագրեր, մինչդեռ լիցենզավորման ընթացակարգերը, ըստ Մելիքյանի, վաղուց արդեն իրենց դարն ապրել են:

Լրահոս
0