https://arm.sputniknews.ru/20200118/HH-nor-ishxanutyunnery-daser-qaxelen-libanani-qaxaqaciakan-paterazmic-21749969.html
Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»
Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»
Sputnik Արմենիա
ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մերձավորարևելյան... 18.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-18T15:30+0400
2020-01-18T15:30+0400
2020-01-18T15:30+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2173/36/21733639_0:5:1600:910_1920x0_80_0_0_b2fffecd6a6ee096112cedea7dd51036.jpg
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
ամն
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2173/36/21733639_0:0:1600:1006_1920x0_80_0_0_ac858995a61a7e05ae0fb0c475a2114d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, ամն, դոնալդ թրամփ, լիբանան
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, ամն, դոնալդ թրամփ, լիբանան
Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»
ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարվածության և ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշման մասին:
Վահրամ Տեր-Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Իրանն իրեն զգում էր տարածաշրջանի տեր ու տիրակալ: Այս տրամաբանությամբ էին առաջնորդվում Իրանի հետախուզական ողջ համակարգը, «Ղոդսի» ենթակայության տակ գտնվող ցանցերը նույնպես հետամուտ էին նշված փիլիսոփայությանը: Ըստ Տեր-Մաթևոսյանի՝ տեսանելի ապագայում նրանք կլինեն տարածաշրջանում խաղի կանոններ թելադրողները: Այստեղ կա նաև քրդական գործոնը։ Իսկ ԱՄՆ-ում միշտ արդիական է քննարկումը, թե արդյո՞ք արժե դուրս գալ երկու օվկիանոսներով շրջափակված լինելու տրամաբանությունից և գնալ, ընկղմվել խնդիրներում, չէ որ կա կարգախոս` Ամերիկան առաջինն է:
«Մերձավոր Արևելքում լարվածության պիկերը հաճախակի են դառնալու գալիք ամիսների ընթացքում: Պենտագոնին մոտ կանգնած շրջանակներն առաջին հերթին հարձակման ենթակա հավանական թիրախ են համարում Լիբանանում տեղակայված ամերիկյան բազաները կամ մարզման համար նախատեսված կենտրոնները: Հայտնի է, որ Լիբանանում կա հայկական մեծ գաղութ: Հետաքրքիր է, թե որքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները, մասնավորապես մեր ԱԳՆ, դասեր քաղել 1975-89թթ տեղի ունեցած լիբանանյան քաղաքացիական պատերազմից: Կան հարցեր, որոնց շուրջ պետք է լինեն վերլուծական ու քաղաքական շրջանակների մասնագիտական քննարկումներ»,- նշում է ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը:
Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին
Վահրամ Տեր-Մաթևոսյանի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում կան Մերձավոր Արևելքով զբաղվող փորձագետներ, արևելագետներ, և խնդիրն այն է, թե որքանով է նրանց գործունեությունը բարձրացվում քաղաքական մակարդակի, որքանով են իշխանությունները հաղորդակից դառնում տարածաշրջանային զարգացումներին: