https://arm.sputniknews.ru/20200117/voxbergakan-vtar-araratum-meqenayi-xekin-exel-e-hor-meqenan-3axcrac-16-amya-txan-21746324.html
Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայի ղեկին եղել է հոր մեքենան փախցրած 16-ամյա տղան
Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայի ղեկին եղել է հոր մեքենան փախցրած 16-ամյա տղան
Sputnik Արմենիա
Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանն ու մեջտեղից կիսվել։ 17.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-17T20:27+0400
2020-01-17T20:27+0400
2020-01-17T20:31+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/119/55/1195569_0:70:1600:970_1920x0_80_0_0_1fe7acac8d9e13153160972ae390f103.jpg
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/119/55/1195569_93:0:1513:1065_1920x0_80_0_0_7894e60a2d0e5e70e769660db7d573c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , պատահարներ, վթար, ավտովթար, արարատի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, հասարակություն , պատահարներ, վթար, ավտովթար, արարատի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայի ղեկին եղել է հոր մեքենան փախցրած 16-ամյա տղան
20:27 17.01.2020 (Թարմացված է: 20:31 17.01.2020) Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանն ու մեջտեղից կիսվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։
Սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորները վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։
Փաստի առթիվՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Օշականցի Գևորիկի «թուրք» ու «կռնատ» եղբայրներին բերման են ենթարկել. տեսանյութ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։
Կայքը գրում է`դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տանից փախցրել էր նրա 16-ամյա տղան։ Մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Սարգսյանն է։
Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ