ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը` Հասմիկ Բիշարյանը։
«Երբ մենք եկել ենք դեպքի վայր, այնտեղ էին նրա կինն ու հայրը։ Դեպքի վայրում զենք է եղել»,–ասաց նա։
Մելիքյանի խոսքով` այժմ դեպքի վայրի զննություն է իրականացվում, որին մասնակցում են նաև դատական բժիշկները։
Հարցին, թե կինն ինչ–որ բան ասե՞լ է` Մելիքյանը պատասխանեց, որ կինն այնպիսի վիճակում է, որ... «Եկել, տեսել է ամուսնու դին, հասկանո՞ւմ եք, չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: