00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ամառային և ձմեռային ռեժիմի կանցնի՞. կառավարությունում քննարկել են օրինագիծը

© Sputnik / Asatur YesayantsГлавные часы Республики
Главные часы Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային ժամանակի։

ՀՀ քաղաքացիները՝  ժամային փոփոխության մասին - Sputnik Արմենիա
Անցում կատարե՞լ նոր ժամային գրաֆիկի, թե՞ ոչ. հարցախույզ քաղաքացիների շրջանում

Օրինագծով առաջարկվում է ժամային փոփոխություն (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաև հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով հետ տալ), որի արդյունքում օրվա լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինում 50 րոպեով։

Նախնական վերլուծության համաձայն` առաջարկվող ժամանակահատվածում միջին արևածագի ժամը 6։10-է, միջին մայրամուտինը` 19։50։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացրած ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը, ավարտ` 23։00-ն։

Ստացվում է` մարտից-հոկտեմբեր միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով` կազմելով 13 ժամ 40 րոպե, որի հետևանքով տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։

Նշվում է, որ հնարավոր օգուտները հաշվարկվել են երկու եղանակով`  լուսավորության խնայողությունը ողջ տնտեսությունում և տնային տնտեսություններում:

Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը սոցիալական հետևանքներ կառաջացնի. «Ժողովուրդ»

«Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրաէներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ ՀՀ դրամ։ Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրէներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը,  խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն ՀՀ դրամ»,- նշված է եզրակացության մեջ։

Ավետիսյան. «Ժամային փոփոխությունից մարդիկ ավելի շատ շահում են, քան տուժում» 

Բացի այդ, մի շարք հետազոտությունների համաձայն`ժամերի փոփոխությունը կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ինչպիսիք են՝ տնտեսական կորուստները, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը և արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը, առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ, ավիաընկերությունների կողմից թռիչքաժամերի հաստատման եւ բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված խնդիր։

Հիշեցնենք` դեռ նախորդ տարվա նոյեմբերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է Հայաստանում անցում կատարել ամառային և ձմեռային ժամային ռեժիմի։

Լրահոս
0