Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։
«Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ շրջանառվող լուրերի` բերման ենթարկվածների թվում «Վստրեչի ապերի»` Արամ Վարդանյանի շրջապատից անձինք կան։
«Վստրեչի Ապերի» և «Դոն Պիպոյի» դեմ մահափորձ նախապատրաստող անձանց վնասազերծման տեսանյութը