ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Մինչ արքայազն Հարրին հարթում է ընտանեկան կոնֆլիկտները, նրա կինը` Մեգան Մարքլը, շարունակվում իր արձակուրդն անցկացնել Կանադայում։ Պապարացիները նախկին դերասանուհուն Վանկուվերում «բռնեցրել են» օդանավ նստելիս։
Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն
Երկրպագուները քննարկում են Մարքլի նոր, «հասարակ մահկանացուի» կերպարը։ Վանկուվերում արված լուսանկարները ծիծաղեցրել են համացանցի օգտատերերին։
View this post on Instagram
Լուսանկարներում երևում է, որ Մարքլը լավ պատրաստվել է թռիչքին. նա խակի գույնի բաճկոն, հասարակ ջինս ու երկարաճիտ կոշիկ է հագել։
View this post on Instagram
Երկրպագուներից շատերը կարծում են, որ թագավորական նրբագեղությունից ոչինչ չի մնացել, ու Մարքլը «հասարակ մահկանացուի» տեսք է ստացել։
«Աստված իմ, վերադարձեք Մեգանի ոճաբանին»,– գրել է բաժանորդներից մեկը։
Սակայն երկրպագուների մի մասն ուշադրություն է դարձրել ոչ թե Մարքլի հագուկապին, այլ ժպիտին։ Հենց այն ժպիտին, որին սիրահարվել է արքայազն Հարրին։
Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից