ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Մոսկվայում պատուհանից ընկած 21-ամյա մոդել Քսենյա Պունտուսը հարբած է եղել։ Ինչպես փոխանցում է РЕН ТВ–ն, աղջիկն այդ մասին պատմել է քննիչներին։
Հունվարի 11-ին աղջկան հայտնաբերել են Տրյոխպրուդնի նրբանցքի տներից մեկի պատուհանների տակ։ Քսենյային ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, նրա ընկերն ասել է, որ երեկույթից հետո պառկել է քնելու և չգիտի` ընկերուհու հետ ինչ է տեղի ունեցել։
Քսենյան քննիչներին հայտնել է, որ այդ գիշեր հարբած է եղել։ Նրա խոսքով` իր հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նա նստել է պատուհանի գոգին, հանկարծ ինքնազգացողությունը վատացել է և ընկել է պատուհանից։ Արդեն հայտնի է, որ աղջկա արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել, սակայն նրա իրերի վրա նիհարելու համար ուժեղ ազդեցության դեղորայք են գտել, որոնք ոգելից խմիչքների հետ օգտագործելիս կարող են անկանխատեսելի հետևանք ունենալ։
Սևակ Ամրոյանի և Սոնա Ռուբենյանի «խելահեղ տանգոն» հետևորդների մոտ հարցեր է առաջացրել
Քսենյա Պունտուսը հայտնի է բարձր նորաձևության աշխարհում. նա մասնակցել է բազմաթիվ անվանի դիզայներների ցուցադրությունների, նկարահանվել ռուսական խոշոր ընկերությունների նախագծերում։ Նրա լուսանկարները կարելի է տեսնել ամսագրերի էջերին։