ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը նախորդ տարվա վերջին ոտքի վնասվածք է ստացել Մոսկվայի մարզի սրճարաններից մեկում վիճաբանության ժամանակ։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ նա այդ մասին պատմել է StarHit պարբերականին տված հարցազրույցում։
«Մենք դուրս եկանք խոսելու, տղամարդավարի իրար հասկանալու։ Բայց խոսակցությունը չստացվեց, քանի որ նրանցից մեկն ատրճանակ ուներ ու կրակեց ոտքիս», – ասել է Սերովը։
Նրա խոսքով` չարագործն անմիջապես հեռացել է դեպքի վայրից, իսկ երգիչը որոշել է չդիմել իրավապահ մարմիններին։
«Երևանը» կարգին շփոթեցրել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի մասնակիցներին
Սերովն ասել է, որ բժիշկների միջամտությունից հետո հիմա իր առողջությանը ոչինչ չի սպառնում։
«Հիմա մի փոքր կաղում եմ, բայց կարծում եմ` շուտով կապաքինվեմ», – ավելացրել է Սերովը։
Երգիչն ավելացրել է նաև, որ դեռ բժիշկների հսկողության տակ է։
Ռուզան Մանթաշյանը պիտի երգեր. երգչուհու գործակալը պատասխանել է ադրբեջանցի տենորին