00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցпантера
пантера  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թվում է, թե անպատասխան սերն այդ զգացմունքի վատագույն դրսևորումն է։ Բայց ավելի տխուր է, երբ չկա մեկը, որին կարող ես սիրել։ Այժմ Հայաստանի լեռներում հազվագյուտ տեսակի հովազը փնտրում է իր էգին։ Բայց չի գտնի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ամեն անգամ, երբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆոտոթակարդները նոր կենդանի են արձանագրում Վայոց Ձորի մարզի լեռներում, հիմնադրամի աշխատակիցները ցնծում են և տոնում այդ իրադարձությունը։ Վերջին ցնծությունը եղել է առաջավորասիական հովազի առիթով (հովազի խոշորագույն ենթատեսակներից մեկը), որը Բնապահպանության միջազգային միության որոշմամբ ոչնչացման եզրին գտնվող կենդանիների ցուցակում է, պարզ ասած` գրանցված է Կարմիր գրքում։

Սա ոչ միայն հազվագյուտ կենդանի է, այլ նաև բացառիկ գեղեցկություն ունի։ Տարբեր երկրներում այս կենդանին տարբեր անուններ ունի։ Իրանում այն հայտնի է որպես արաբական կամ պարսկական հովազ, Ադրբեջանում` կովկասյան հովազ, Հայաստանում` հայկական։ Հովազի այդ ենթատեսակը հիմնականում ապրում է Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի լեռներում։ Վերջին 10 տարիներին ընդամենը երկու նման հովազ են տեսել Հայաստանի տարածքում, և երկուսի պատմությունն էլ տխուր վերջաբան ունի։

«Մոտ չորս տարի առաջ մեր տեսախցիկներն արձանագրել են եռոտանի հովազի։ Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է տեղի ունել հովազի թաթի հետ, բայց մենք ենթադրում ենք, որ գազանը, անցնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը, թաթը կորցրել է ականի վրա։ Բայց վստահեցնում եմ, որ նա շատ աշխույժ է։ Նա մեզ մոտ եկել է Նախիջևանից։ Դատելով կենդանու տարիքից` պարզ էր, որ նա մեզ մոտ եկել էր հարսնացու որոնելու», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աշխատակից Տիգրան Անդրեասյանը։

Բայց խեղճն այդպես էլ չի գտել իր ընկերուհուն։ 2017թ–ի ամռանը հովազը Մեղրիում «ընկել» է ֆոտոթակարդը։ Իսկ հետո եռաթաթ կենդանին լքել է Հայաստանը` հասկանալով, որ մեր երկրում չի կարող ընտանիք կազմել։ 2017թ–ի օգոստոսին Խոսրովի արգելոցում, որը նույնպես գտնվում է Վայոց Ձորում, ահռելի հրդեհ է բռնկվել։ Մարդիկ այդ ժամանակ կատակել են` հովազը զայրացել է, որ այդպես էլ չի գտել իր սերը և որոշել է վրեժ լուծել Հայաստանից։

Один из двух детенышей, родившихся у пары восточносибирских рысей Гайки и Чипа 20 мая, в вольере Московского зоопарка - Sputnik Արմենիա
Ինչպես է Խոսրովի անտառի լուսանը «ճեմում» ձյան առատ շերտի վրա. տեսանյութ

Զվարճալի է, որ երկրորդ առաջավորասիական հովազը Հայաստանի լեռներում հայտնվել է Խոսրովի արգելոցում տեղի ունեցած հրդեհից անմիջապես հետո։ Անդրեասյանը պատմում է, որ նրանք այդ ժամանակ էլ կատակել են. եկեք հրդեհ կազմակերպենք արգելոցի մյուս հատվածներում, միգուցե էլի հետաքրքիր մեկը հայտնվի։

Բեզոարյան այծերը զբոսնում են Նորավանքի տանիքին. տեսանյութ

«Այս հովազը փոքր է մեր առաջին հովազից, բայց նա նույնպես պատրաստ է «լուրջ հարաբերությունների»։ Այո, մեզ մոտ կրկին տղա է հայտնվել, և նա կրկին ընկերուհի է որոնում։ Եթե առաջին հովազը հասկացավ, որ Հայաստանում չի գտնի իր կեսին մեկ տարում, ապա այս մեկը հավանաբար մի քիչ դմբո է, արդեն երեք տարի զբոսնում է մեր լեռներում», – ժպտալով պատմում է Անդրեասյանը։

Կատվազգիների ցանկացած ներկայացուցչի նման` հովազները նույնպես նախընտրում են միայնակ ապրել և միայն բեղմնավորման շրջանում են ընկերուհի որոնում։ Հայաստանում չկան հովազի այդ ենթատեսակի էգեր, իսկ կատվազգիների մյուս ներկայացուցիչների հետ նրանք ուղղակի չեն բեղմնավորվում։

Հուսանք, որ մեր հովազները կգտնեն իրենց կեսերին Իրանի կամ Ադրբեջանի լեռներում։ Հովազների այդ ենթատեսակն այնքան սուր տեսողություն և լսողություն ունի, որ նույնիսկ ամենափորձառու որսորդը չի կարող որսալ դրանց։ Շատ տխուր կլինի, եթե նման ուժեղ և նրբագեղ կենդանին վերանա սերունդ թողնել չկարողանալու պատճառով։

Երկու տարվա աշխատանքի արդյունքը. բեզոարյան այծը վերադարձել է Սյունիք. տեսանյութ

Լրահոս
0