00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ենք քսում հացին. Հայաստանի իշխանությունը վերջապես կբացահայտի ճշմարտությունը

© Pixabay / congerdesignСливочное масло
Сливочное масло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020 թվականին Հայաստանում կսկսեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնադրության կանոններով  ստուգումներ իրականացնել սննդամթերքում տրանսճարպերի պարունակության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. 2020 թվականին կստուգվի սննդամթերքում տրանսճարպերի պարունակությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից

Մանկատներին ու ծերանոցներին կարագի ու կաթնաշոռի անվան տակ այլ բան է մատակարարվել

2019 թվականի հունվարից ուժի մեջ էին մտել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերը` կաթնայուղային մթերքի ու կաթնամթերքի համար։ Սկսած հունվարից` կաթնամթերքի բոլոր տեսակների վրա պետք է գրվեր` արդյո՞ք դրանցում կաթնային կամ բուսական ճարպեր կան, և բացի այդ` արդյո՞ք այնտեղ տրանսճարպեր կան։ Դրանք բուսական յուղեր են, որոնք մշակում են ջրածնով, որ պնդանան ու ավելի երկար պահպանվեն։ Տրանսճարպերը վնասակար են սրտանոթային համակարգի համար։ Այդ պատճառով ԵԱՏՄ կանոնակարգը պահանջում է նվազեցնել դրա պարունակությունը կաթնայուղային մթերքներում (մարգարիններում և այլն) մինչև 2%։

Այնուամենայնիվ, հայաստանցի արտադրողները խնդրել էին իրենց կես տարի ժամանակ տալ։ Բացատրությունը հետևյալն էր. իրենց հին պիտակներով փաթեթներն ու տարաներն արդեն պատվիրված են։ Հունիսի վերջին տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասել էր, որ հուլիսի 1–ից ոչ մի արդարացում չի ընդունվելու, նորմը խախտողները տուգանվելու են։

Արդո՞ք 2019 թվականից մինչ Նոր տարի ստուգումներ անցկացվել են։ Տեսչությունում ասացին` ոչ, տոներից հետո կսկսվեն։

«Այս ամիսների ընթացքում տրանսճարպերի փորձաքննության համար անհրաժեշտ տեխնիկա է գնվել, նաև յուրացվել է այդ փորձաքննության լաբորատոր մեթոդը։ Ստուգումներն իրականացվելու են 2020 թվականին»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։

Այդ ստուգումները կարևորում է նաև Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։ Միությունն առաջարկում է էլ ավելի հեռուն գնալ։ Տրանսճարպերի պարունակությամբ մթերքները պետք է տարբերվեն ոչ միայն մոտիկից, այլև հեռվից։ Օրինակ` դրանց փաթեթները պետք է տարբեր գույների լինեն կամ պետք է խանութներում ուրիշ դարակների վրա դրված լինեն։ Տեսչության հետ այժմ քննարկվում է նման մի քանի առաջարկ։

Հայաստանի խանութներում կրկնապիտակով կարագ է հայտնվել. տեսանյութ

«Այդ ամենը պետք է և՛ սպառողներին, և՛ ազնիվ արտադրողներին։ Իսկ եթե մենք ուզում ենք զարգանալ, պետք է ազնիվ լինենք։ Կամաց–կամաց դա սկսում են հասկանալ», – ավելացրեց Գիգոյանը։

Նշենք, այդ կանոնները վերաբերում են ոչ միայն տեղական, այլև ներմուծվող ապրանքներին (կարագն ու մարգարինը Հայաստանում հիմնականում ներմուծվում են)։

Լրահոս
0