00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ին ասենք` դուք աչք փակեք, մենք փող աշխատենք. ղազախները Հայաստանից ավտոմեքենա չեն տանի

© Sputnik / Andranik GhazaryanБеседа туриста и местного жителя на площади Республики
Беседа туриста и местного жителя на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է 3 տարով «նվազեցնել» ավտոմեքենաների մաքսազերծման արժեքները. իշխանությունը դեմ է միջազգային հարթակներում ՀՀ ստանձնած պարտավորությունները խախտելուն։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում։ Մասնավորապես` պատգամավորն առաջարկում է 2020թ.–ի հունվարի 1-ից ՀՀ ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման թանկացումը ժամանակավորապես մեղմելու համար 3 տարով հետաձգել դրանց համար վճարվող ԱԱՀ–ն։

«Լուսավոր Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությունն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։

«Գաղտնիք չէ, որ վերջին 2 տարիներին նշված ոլորտը Հայաստանում բուռն աճ է արձանագրել: Թեև կարող է թվալ, որ վերջին ժամանակահատվածի ավտոմեքենաների ներկրման գերակտիվությունը պայմանավորված է մաքսատուրքերի էական փոփոխությամբ, այնուամենայնիվ, բերված ոլորտի բուռն վերելքը շղթայական ռեակցիայով հանգեցրել է նաև կից ոլորտների զգալի աճին` անվադողերի, քսայուղերի, ավտոպահեստամասերի և այլ կից շուկաների ընդլայնմանը և զարգացմանը»,–նախագիծը ներկայացնելով` ասաց Գուրգեն Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կողմից Հայաստանից գնվող ու արտահանվող ավտոմեքենաների գնումն անուղղակիորեն ազդել է նաև հյուրատնային, հանրային սննդի ոլորտների զարգացման վրա: 

Депутат от фракции Процветающая Армения Микаел Мелкумян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին

Իսկ ավտոմեքենաների վաճառքի ու վերավաճառքի շուկաներում, նրա խոսքով, ի հայտ են եկել խոշոր հարկատուներ։

«Ներկրվող ավտոմեքենաները պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի` նոր,  միջին` 3-10 տարվա հնության և 10 ու ավելի։ Այս նախագծով առաջարկում ենք միջին տարիքի ավտոմեքենաների վաճառքով զբաղվողներին թույլ տալ շարունակել աշխատել։ Շուկան հազիվ ձևավորվել է, թող շարունակի աշխատել։ Կամ ԵԱՏՄ տարածքում մենք լինենք այն շուկան, որտեղից կարելի է միջին տարիքի ավտոմեքենա գնել, ու ոչ թե հրաժարվենք ու թույլ տանք, որ դա անի մեկ ուրիշը»,– ասաց Բաղդասարյանը։

Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանից ավտոմեքենա գնողները հիմանականում ղազախներն են։

«Առաջարկում եք արտոնություն սահմանելու հաշվին փող աշխատել։ Այսինքն ԵԱՏՄ անդամ երկրներին` ասել դուք աչք փակեք, թողեք մենք փող աշխատենք, դուք էլ եկեք հայկական համարներով ավտոմեքենաներ տարեք Հայաստանից»,– ասաց նա` այդ մոտեցումն անբարեխիղճ որակելով ԵԱՏՄ գործընկեր երկրների նկատմամբ։

Կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին ևս չհամոզեցին ընդդիմադիր պատգամավորի բերած փաստարկները։

Член Коллегии (министр) по промышленности и агропромышленному комплексу ЕЭК Александр Субботин представил прогнозы развития агропромышленного комплекса в ходе видеомоста Москвa-Еревaн-Минск-Кишинев (16 августа 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

«Աշխարհում ընդունված է, որ տարբերակված դրույքաչափեր կիրառվում են միայն առաջնային նշանակություն ունեցող ապրանքների նկատմամբ` հաց, դեղորայք, աղ և այլն։ Ավտոմեքենան առաջնային նշանակություն ունեցող ապրանք չի հանդիսանում։ Բացի այդ, դրանից շահողը պիտի լինի սպառողը։ Տվյալ դեպքում դա ոչ թե սպառողն է, այլ ներկրողը»,– ասաց նա։

Ֆինանսների փոխնախարարը նաև նշեց, որ այս առաջարկի ընդունման արդյունքում կնվազեն հարկային եկամուտներն ու կխախտվեն միջազգային հարթակներում ՀՀ ստանձնած պարտավորությունները։

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

Հիշեցնենք` 2020թ. հունվարի 1-ից սկսած` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ներկրված ավտոմեքենաների համար կիրառվում են նոր` բարձրացված դուրքաչափեր։ Ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման ԱԱՀ-ն հաշվարկվում է արժեքի 10 տոկոսի չափով, 5-10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով։

Լրահոս
0