ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ավստրիայից Ռուսաստան է արտահանձնվել հայաստանցի Գարի Գրիգորյանցը, որը մեղադրվում է Կրասնոյարսկի երկրամասում կատարած սպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Գլխավոր դատախազությանը։
«Այսօր ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Ավստրիայի իրավասու մարմինները Ռուսաստանին են արտահանձնել Գարի Գրիգորյանցին», – գրված է հաղորդագրության մեջ։
Քննության վարկածով` 1998 թվականի դեկտեմբերին Կրասնոյարսկի երկրամասի Եմելյանովսկի շրջանի Սոլոնցի ավանում Գրիգորյանցը, անձնական թշնամանք տածելով իր ծանոթի նկատմամբ, սպանել է նրան, այնուհետև թաքնվել իրավապահներից։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Վիճաբանության ժամանակ կրակել են հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովի ոտքին
2019 թվականի հունիսին Ռուսաստանը պարզել է չարագործի գտնվելու վայրը և Ավստրիա հարցում ուղարկել` նրան հանձնելու պահանջով. պահանջը բավարարվել է 2019 թվականի դեկտեմբերին։
Հունվարի 15–ին ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը (ՊԿԴԾ) Ինտերպոլի ռուսական բյուրոյի աշխատակիցների ուղեկցությամբ Գրիգորյանցին Մոսկվա են հասցրել։