ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Նոր ալիք 2009» մրցույթի Գրան պրիի դափնեկիր և «Եվրատեսիլ 2016»–ի հաղթող Ջամալան վերջապես կհասնի մեր երկիր։ Հզորագույն ձայն ունեցող երգչուհին համերգ կտա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
Համերգի ամսաթիվն արդեն հայտնի է. Ջամալան ելույթ կունենա փետրվարի 14–ին։ Իսկ եթե դուք առայժմ չեք կողմնորոշվել, թե Սուրբ Վալենտինի օրը ինչ նվեր եք մատուցելու ձեր սիրելիին, ապա կարող եք հենց Ջամալայի համերգի տոմս նվիրել։
Թե ինչ եղավ հետո, երբ ադրբեջանցին հրաժարվեց հայ երգչուհու հետ երգել Դրեզդենում
Դե ինչ, նոր տարին սկսվում է բավականին վառ համերգով, որը կազմակերպել է Dream Project ընկերությունը։ Հուսանք, որ նմանատիպ համերգներ կլինեն նաև տարվա ընթացքում։
Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»