ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները իտալական Հռոմ և Միլան քաղաքներ կիրականան ուշացումով։ Քաղաքական ավիացիայի կոմիտեն հրապարակել է նոր չվացուցակ։
«Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից սույն թվականի հունվարի 14-ին հայտարարվել է գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմ և Միլան քաղաքներից կիրականացվի ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:
Երևան–Ղրիմ չվերթ չի նախատեսվում, իսկ Իրաքի ու Իրանի օդային տարածքները դեռ ռիսկային են
Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝
Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:
Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին:
Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:
Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին:
Ուղևորներին հորդորում են հետևել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին։
Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես»
Հիշեցնենք` Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթերը։
Առաջին չվերթը նախատեսվում էր իրականացնել հունվարի 14–ին։