00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե չկա մասնագետ և սարքավորում, ինչքան էլ բողոքեն, այդ ծննդատները չեն գործելու». Թորոսյան

Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանը վստահեցնում է` լուծարման գնացող ծննդատների աշխատակիցների աշխատանքի հարցը փորձում են լուծել։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Եթե չկան մասնագետներ, չկան սարքավորումներ, ինչքան էլ լուծարման գնացող ծննդատների աշխատակիցները ճանապարհ փակեն, այդ ծննդատները չեն գործելու. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արդեն հայտնել էինք, որ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում. տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները կփակվեն։ Փակվող մի շարք ծննդատների (Մարալիկի, Եղվարդի) աշխատակիցներն այս օրերին բողոքի ակցիաներ էին անում։ Նախարարությունն այս տարի դեռ չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին։

Ребенок - Sputnik Արմենիա
Ծննդատների խոշորացումից տարիներ անց մահվան դեպքերը կնվազեն. ով է շահելու փոփոխությունից

«Լուծարվող ծննդատների աշխատակիցների հետագա աշխատանքի խնդիրն առողջապահության նախարարությունը կփորձի լուծել։ Սակայն, մյուս կողմից, որևէ մեկի զբաղվածության հարցը չի կարող հակասել կյանք փրկելուն»,–ասաց նախարարը։

Թորոսյանը կարծում է, որ ծննդատների խոշորացումը ճիշտ ճանապարհ է, եթե ուզում են մանկական ու մայրական մահացության ցուցանիշները նվազեցնել։ Նա նշում է, որ ֆինանսավորում չստացած ծննդատներում մայրական ու մանկական մահացության դեպքեր չեն եղել, քանի որ բարձր ռիսկայնությամբ հղիներին տեղափոխել են այլ հիվանդանոց։

Միաժամանակ, Թորոսյանը հստակեցնում է` բացի Եղվարդի ծննդատնից, մյուսները կամ առողջության կենտրոններ են, կամ էլ բուժկենտրոններ, և ոչ թե դրանց փակմանը կամ լուծարմանն են գնալու, այլ միայն ծննդօգնության ծառայություն չեն մատուցելու այդ կենտրոններում։

Մի քանի կիլոմետր ավելի մեքենա վարելը մեկ ծննդկանի կյանքը փրկելուց հեշտ է. Թորոսյան

Առողջապահության նախարարը թվեր հրապարակեց, թե չֆինանսավորվող ծննդատներից ինչ հեռավորության վրա է գտնվում դրանց փոխարինող ամենամոտ ծննդատունը։ Օրինակ`Աչաջուրի ԲԿ–ից Իջևանի ԲԿ 16 կմ է, Եղվարդից Աբովյան՝ 16.6 կմ, Եղվարդից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»՝ 26.4 կմ, իսկ Արտենիից Արմավիր 32 կմ է։

Ինչու են ծննդկանին շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխել. բողոքի ակցիա Եղվարդի ծննդատանը

«Վստահեցնում եմ, որ գրեթե բոլոր ծառայությունների մասով այսպես է լինելու. վիրաբուժության ոլորտում էլ այս ճանապարհով ենք գնալու»,–ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Թորոսյանը հայտնել էր, որ Եղվարդի ծննդատան հետագա աշխատել-չաշխատելու խնդրով այս պահին բանակցություններ են տարվում։ Եղվարդի ծննդատանը նախորդ տարի 136 ծնունդ է գրանցվել։

Լրահոս
0