00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ֆուտբոլի աստղն ամուսանում է Բորիս Ելցինի 17–ամյա թոռնուհու հետ. լուսանկար

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутбол. РПЛ. Матч "Локомотив" - "Ростов"
Футбол. РПЛ. Матч Локомотив - Ростов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացացնցում մի փոքր կշտամբել են ֆուտբոլիստին հարսնացուի ընտրության հարցում։ Ասում են` թեև դու աստղ ես, Ֆեդյա, բայց նա քեզ համար շատ փոքր է։ Սակայն ինչպես հայտնի է, սերը տարիք չի ճանաչում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովն առաջարկություն է արել 17–ամյա Մարիա Յումաշովային, որը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թոռնուհին է։ Այս մասին հայտնում է «7 Դնեյ» պարբերականը։

Այս պահին զույգը հանգստանում է Սեն Բար կղզում, որտեղ, պարբերականի տվյալների համաձայն, կայանալու է հարսանեկան արարողությունը։ Սիրահարների մտերիմները պատմել են՝ 29–ամյա Սմոլովը սպասում է, որ լրանա Մարիայի 18–ամյակը (Մարիայի ծննդյան տարեդարձը ապրիլին է)`  հարաբերություններն օրինականացնելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Fedor Smolov (@smolovfedor_10)

Սմոլովի ու Յումաշովայի սիրավեպի մասին հայտնի դարձավ վերջերս` հունվարի սկզբին: Ֆուտբոլիստն ինքն էլ է խոսել այդ մասին, սակայն հասարակությունը շարունակում է նրան քննադատել։

«Ֆեդյա, նա անչափահաս է, դա արդեն հոդված է», «Գտել ես` ում հետ սեր կառուցել, ավելի մեծ կանայք չկայի՞ն», «Մաշան դեռ փոքր է, նրա կյանքը մի փչացրու, Ֆյոդոր». – StarHit–ը մեջբերում է օգտատերերի մեկնաբանությունները։

Մինչդեռ Սմոլովի PR–տնօրեն Ելենա Բոլոտովան «Զվեզդա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ հարսանիքի մասին տեղեկությունը մեկ լուսանկարի հիման վրա արած ենթադրություն է, լուսանկարի ու ամուսնության միջև ոչ մի ուղիղ կապ չկա։

«Ես լուսանկարի ու հարսանիքի միջև կապ չեմ տեսնում։ Սա միայն ենթադրություն է։ Պարզապես գրել է, որ պատրաստ է ամուսնանալ, այդքանը։ Ինձ հարսանիքի չեն հրավիրել։ Չեմ կարող ոչինչ հաստատել», – ասել է նա։

Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ

Սմոլովը մեծացել է Սարատովի ոչ այդքան բարեկեցիկ շրջանում։ Ֆուտբոլի ապագա աստղի հայրը գումար է վաստակել խաղաքարտ խաղալով, ինչի մասին ինքը` Սմոլովը, ասել է հարցազրույցի ժամանակ։

Ինչ վերաբերում է Յումաշովային` նա սկանդալային համբավ չունի։ Հայտնի է, որ Մարիան էլիտար դպրոց է ավարտել, օտար լեզուներ է սովորել ու զերծ է մնացել ռուսական խնջույքներից ու դրանց մասնակցող մարդկանցից։ ԶԼՄ–ները գրում են, որ նա տարիներ առաջ իր ծնողների պես Ավստրիայի քաղաքացի է դարձել։

Լրահոս
0