00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ են հայերը սատարում փոթորկված Աբխազիայում. պատմում է խորհրդարանի հայ փոխխոսնակը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСторонники оппозиции у здания администрации президента Абхазии (12 января 2020). Сухум
Сторонники оппозиции у здания администрации президента Абхазии (12 января 2020). Сухум - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Լևոն Գալուստյանը պատմել է երկրում տիրող իրավիճակի և հայ համայնքի տրամադրությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները միասնական դիրքորոշում չունեն. նրանք երկրի քաղաքական ուժերին սատարում են` ելնելով անձնական նախընտրություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Լևոն Գալուստյանը։

© Sputnik / Томас ТхайцукԱբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Լևոն Գալուստյան
Ո՞ւմ են հայերը սատարում փոթորկված Աբխազիայում. պատմում է խորհրդարանի հայ փոխխոսնակը - Sputnik Արմենիա
Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Լևոն Գալուստյան

Շարունակական ակցիաների և ԿԸՀ–ի` ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշման ֆոնին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հունվարի 12-ին լիազորություններն ինքնակամ վայր դնելու մասին հրամանագիր է ստորագրել։

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել

Գալուստյանի խոսքով` ընդամենը մի քանի ժամ առաջ է ավարտվել Աբխազիայի խորհրդարանի նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը։

«Օրակարգում երկու հարց էր` Ռաուլ Խաջիմբայի լիազորություններն ինքնակամ վայր դնելու հայտարարությունը հաստատելը, և երկրորդ հարցը` երկրի ղեկավարի լիազորությունները գործող վարչապետ Վալերի Բգանբային շնորհելը»,–ասաց Գալուստյանը։

Երկու հարցերն էլ դրական պատասխան են ստացել. 34 պատգամավորներից 32-ը կողմ են քվեարկել Խաջիմբայի հրաժարականին։ Բգանբայի նշանակման մասին որոշումն ընդունվել է միաձայն. նա ժամանակավոր պաշտոնակատար կլինի մինչև մարտի 22-ը։

Митинги в Абхазии - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաների ֆոնին․ հայտնի է` երբ Աբխազիայում նախագահ կընտրեն

Աբխազիայի ԿԸՀ–ն երեկվա նիստում նախագահական արտահերթ ընտրությունների օր է սահմանել մարտի 22-ը։

Ինչ վերաբերում է Աբխազիայի մայրաքաղաքում տիրող իրավիճակին, ապա այնտեղ ամեն ինչ հանգիստ է։

«Բողոքի ակցիաներին մասնակցող մարդիկ իրենց տներն են վերադարձել, ապաարգելափակվել են պետական հաստատությունները` նախագահի աշխատակազմը, նախարարների կաբինետը, խորհրդարանի շենքը»,–ասաց Գալուստյանը` նշելով, որ պատգամավորներն աշխատել են նաև նախորդ օրերին։

Աբխազիայի խորհրդարանը դիմել է նախագահ Ռաուլ Խաջիմբային հրաժարական տալու առաջարկով

Նրա կարծիքով` քաղաքական ճգնաժամի հիմնական փուլն արդեն անցել է, ԿԸՀ–ն մոտ օրերս կորոշի նախընտրական քարոզարշավի անցկացման ժամանակահատվածը, թեկնածուների առաջադրման և գրանցման ամսաթվերը։

Անդրադառնալով հայ համայնքին` Գալուստյանը նշեց, որ կողմերից մեկի նկատմամբ վառ արտահայտված աջակցություն չկա։

«Աբխազիայի հայերը երկրի բազմազգ ժողովրդի անբաժան մասն են։ Եվ, ըստ այդմ, յուրաքանչյուրն իր նախընտրություններն ունի, սեփական տեսակետը։ Կան հայեր, որոնք աջակցում են ընդդիմությանը, կան նաև այնպիսիք, ովքեր աջակցում են իշխանությանը»,–նշեց փոխխոսնակը։

Հայերը, նրա խոսքով, երկրի մյուս քաղաքացիների հետ միասին մարտի 22-ին կգնան ընտրության` ելնելով անձնական նախընտրությունից։

Սեպտեմբերին ընդդիմադիրները կասկածի տակ էին դրել պետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հաղթանակը։ Նա մրցակցից առաջ էր անցել ընդամենը 1 տոկոսով։ Այս տարվա հունվարի 9-ին բողոքի ակցիայի մասնակիցները գրավել էին նախագահի աշխատակազմի շենքը և պահանջել Խաջիմբայի հրաժարականը։

Սիրիան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը

Դրանից հետո երկրի Գերագույն դատարանը չեղարկել էր սեպտեմբերյան քվեարկության արդյունքները։ 

Նշենք, որ Աբխազիայում ավելի քան 40 հազար հայ է բնակվում։ Աբխազիայի հայ համայնքն ավելի քան 100 տարվա պատմություն ունի, և այն լավ ինտեգրված է տեղի հասարակությանը։ Հայերն աշխատում են պետական և հասարակական բազմաթիվ կառույցներում։

Լրահոս
0