ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քնում է գիշերվա ժամը 1-ին, արթնանում` առավոտյան 5-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ աշխատանքային օրերին շատ քիչ է քնում, բացը լրացնում է հանգստյան օրերին։
Ռուսաստանի նախագահը սովորաբար քնում է մոտ 4-5 ժամ։ Նա խոստովանել է, որ օրական 16 ժամ աշխատում է, բայց նաև փորձում է ժամանակ հատկացնել քնին։ Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 3 ժամ է քնում։
Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ ժամանակ է նվիրում աշխատանքին։ Վարչապետի կինը մի անգամ հրապարակել էր բազմոցին քնած ամուսնու լուսանկարը և գրել, որ չի կարելի անընդհատ աշխատել 24/7 ռեժիմով: Տեղական թերթերից մեկն էլ գրել էր, որ Փաշինյանը գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին կարող է զանգել ուժային մարմինների ղեկավարներին և հանձնարարականներ տալ։ Ստացվում է, որ նա նույնպես 4-5 ժամ է քնում:
Ի դեպ, բժիշկները խորհուրդ են տալիս քնել առնվազն 8 ժամ. միայն այդ դեպքում է հնարավոր պահպանել առողջությունն ու աշխատանքի արդյունավետությունը։