00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարրին ու Մեգան Մարքլը մի փոքր ազատություն են ստացել. թագուհին հայտարարություն է արել

© AFP 2024 / TOLGA AKMENБританская королевская семья на балконе Букингемского дворца наблюдают на военным парадом, посвященным столетию Королевских Военно-Воздушных Сил (10 июля 2018). Лондон
Британская королевская семья на балконе Букингемского дворца наблюдают на военным парадом, посвященным столетию Королевских Военно-Воздушных Сил (10 июля 2018). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Magxit»–ի հետ կապված սկանդալը Մեծ Բրիտանիայում շարունակում է ծավալվել ու մեծ թափ առնել։ Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը համեմատական ազատություն են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը գոհ է շտապ խորհրդակցության արդյունքներից և համաձայնել է արքայազն Հարրիի ու նրա տիկնոջ` Մեգան Մարքլի` Կանադայում ժամանակի մի մասն անցկացնելու ցանկության հետ։ Այս մասին գրված է Բուքինգեմյան պալատի հայտարարության մեջ։

Восковые фигуры британского принца Гарри и Меган Маркл в Музее мадам Тюссо в Лондонe - Sputnik Արմենիա
Հարրիի և Մեգանի արձանները հանել են Տյուսոյի թագավորական ընտանիքի ցուցադրությունից

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6–շաբաթյա հանգստից հետո սենսացիոն հայտարարություն էին արել։ Սասեքսի դուքսն ու դքսուհին ասել էին, որ մտադիր են ֆինանսապես անկախանալ, իրենց ժամանակի մի մասն անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուսը մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Միևնույն ժամանակ նրանք հայտնել էին, որ կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», ինչպես նաև համագործակցել իրենց ղեկավարած կազմակերպությունների հետ, զբաղվել բարեգործական նոր նախագծերով։

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի` թագավորական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումը, որը նրանք կայացրել էին առանց Բուքինգեմյան պալատի հետ համաձայնեցնելու, հիասթափեցրել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ին։ Հունվարի 13-ին նա շտապ խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել են արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և արքայազն Հարրին։

Հարրին պատասխանել է իր անսպասելի որոշումից դժգոհ հարազատների հարցերին։

Британский принц Гарри с супругой Меган, герцогиней Сассекс, и новорожденным сыном в зале Святого Георгия в Виндзорском замке (8 мая 2019). Виндзор - Sputnik Արմենիա
«Օգնություն է հարկավոր». արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են բոլոր հետևորդներից

Հանդիպումից հետո թագուհին ասել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել։ Նա նշել է, որ Հարրին և Մեգանը հաստատել են, որ հրաժարվում են պետական ֆինանսավորումից։

«Ես ու իմ ընտանիքը լիովին սատարում ենք Հարրիի և Մեգանի` նոր կյանք սկսելու ցանկությունը։ Մենք կնախընտրեինք, որ նրանք շարունակեին լիարժեք կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները, բայց հարգում ու հասկանում ենք նրանց անկախ լինելու ցանկությունը», – գրված է խորհրդակցությունից հետո Բուքինգեմյան պալատի տարածած հայտարարության մեջ։

Ըստ այդ հայտարարության` համաձայնեցվել է նաև անցումային շրջանը, որի ընթացքում Սասեքսի դուքսն ու դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, մյուսը` Մեծ Բրիտանիայում։

«Իմ ընտանիքի համար սա բարդ հարց է, դեռ շատ բան է պետք անել։ Ես խնդրեցի առաջիկա օրերի ընթացքում վերջնական որոշում կայացնել», – հայտարարել է թագուհին։

Ավելի վաղ նշվում էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց աննախադեպ որոշման մասին չեն նախազգուշացրել ո՛չ Հարրիի հորը` արքայազն Չարլզին, ո՛չ Եղիսաբեթ II–ին։ Բուքինգեմյան պալատը կտրուկ պատասխան էր տվել` ընդգծելով, որ զույգի համար դա լուրջ բարդություններ կստեղծի։

Британская королева Елизавета II, Принц Эндрю, герцогиня Сассексская Меган и принц Гарри на балконе Букингемского дворца (10 июля 2018). Лондон - Sputnik Արմենիա
Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն

Ամուսինների հայտարարությունը գնահատվել էր որպես ընտանիքի դեմ պատերազմ և զայրացրել Ուելսի արքայազնին ու արքայազն Ուիլյամին։

Դեռ հայտնի չէ` Հարրին և Մեգանը կհրաժարվեն նաև իրենց տիտղոսներից, թե ոչ։ Բրիտանիայի գահի հերթում արքայազն Հարրին 6-րդ տեղում է։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն այս ֆոնին սպառնացել են հեռուստատեսային մեծ հարցազրույց տալ, եթե իրենց խոչընդոտեն և թույլ չտան հրաժարվել թագավորական ընտանիքի անդամների պարտավորություններից։ Ամուսիններն ուզում են պատմել «իրենց պատմությունը»։ Բրիտանական ԶԼՄ–ների տվյալներով` դքսուհին ստիպված է եղել շատ հարցերում լռել, զույգն ընտանիքում բախվել է ռասիզմի և սեքսիզմի։

Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները

Լրահոս
0