ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը քննադատել է «Հյուսիսային հոսք-2»–ի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները։
«Մենք մերժում ենք պատժամիջոցների օտարերկրյա ազդեցությունը։ Դա անընդունելի է», – հայտարարել է նա Die Presse թերթին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ խողովակաշարը նպաստում է Եվրոպայի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը և չի ոտնահարում Ուկրաինայի շահերը։
Շալենբերգը հիշեցրել է` Վաշինգտոնը չի թաքցնում, որ նախագծի հասցեին իր քննադատությունը տնտեսական նկատառումներով է արվում։ Պատասխանելով իր հեղուկ գազը Եվրամիություն առաքելու ԱՄՆ ծրագրերի մասին հարցին` ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Եվրոպան այլ շահեր ունի»։
Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ–ն և Եվրամիության երկրները միևնույն արժեքներն ունեն։
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ–ի ագրեսիվ ելույթներին. Սերգեյ Լավրով
«Բայց մենք չենք կարող շարունակել օգտագործել 30–ամյա վաղեմության մեթոդները։ Աշխարհը բազմաբևեռ է դարձել», – եզրափակել է նախարարը։
ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»–ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20–ին ստորագրել է 2020թ.-ի պաշտպանական բյուջեն, որը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։
ԱՄՆ-ն պահանջել է դրանց շինարարությամբ զբաղվող ընկերություններին անհապաղ դադարեցնել աշխատանքը։ Շվեյցարական Allseas–ն իսկույն դադարեցրել է մասնակցությունը նախագծին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` գազատարը կառուցելու և գործարկելու աշխատանքը պետք է ավարտվի մինչև 2020թ.–ի վերջ կամ հաջորդ տարվա առաջին եռամսյակ։ Նա նշել է, որ Մոսկվան կարող է ինքնուրույն կառուցել գազատարը` առանց օտարերկրյա գործընկերներ ներգրավելու, հարցը միայն ժամկետն է։
«Հյուսիսային հոսք-2»
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը նախատեսում է գազատարի երկու ճյուղերի շինարարություն` տարեկան 55 միլիարդ խմ գազ հզորությամբ, այն Ռուսաստանից Բալթիկ ծովով ձգվելու է մինչև Գերմանիա։
Նախագծին դեմ է Ուկրաինան, որին անհանգստացնում է ռուսական գազի տարանցումից ստացվող եկամուտների կորուստը, ինչպես նաև ԱՄՆ–ն, որն իր հեղուկ գազը Եվրոպա առաքելու ծրագրեր ունի։ Բացի նրանցից, շինարարությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր են արել Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Բալթյան երկրները։
Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը
Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը գազատարին վերաբերում է բացառապես որպես տնտեսական նախագծի։ Մոսկվայում կոչ են անում այն չընդունել որպես ազդեցության գործիք։ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանն ակտիվորեն աջակցում են Գերմանիան, Ավստրիան և Նորվեգիան։