National Geographic ամսագիրը պարգևատրել է «Ռուսաստանի վայրի բնություն 2019» լուսանկարչական մրցույթի հաղթողներին։ Գլխավոր մրցանակը՝ 300 000 ռուբլին, շնորհվել է լուսանկարիչ Դմիտրի Վիլյունովին «Անտառում լողացողը» աշխատանքի համար։
Ընձուղտներ, այծեղջյուրներ և զեբրեր. Երևանի կենդանաբանական այգին սպասում է համալրման
Մրցույթին մասնակցել են պրոֆեսիոնալ և սիրողական լուսնկարիչներ։ Մրցույթում ընդունվել են բացառապես այն լուսանկարները, որոնցում պատկերված է կուսական վայրի բնությունը։
Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը կվերականգնվի. լուսանկարներ
Լավագույն լուսանկարներն ընտրվել են մակրոլուսանկարահանում, բնապատկեր, կենդանիներ, թռչուններ, ծնողներ և ձագեր, քաղաքային ջունգլի, բջջային լուսանկար, ստորջրյա նկարահանում, պատանի տաղանդներ անվանակարգերում։

Դմիտրի Վիլյունովի «Անտառում լողացողը» լուսանկարը

Լուսանկարիչ Եվգենյա Բոտովայի «Հակադրություն» լուսանկարը

Լուսանկարիչ Անդրեյ Կուզնեցովի «Ճպուռը ջրի մոտ առավոտյան» լուսանկարը

Լուսանկարիչ Դենիս Բուդկովի «Պաշտպանելով երեխաներին» լուսանկարը

Լուսանկարիչ Անդրեյ Սիդորովի «Մեդուզաների կուտակումը» լուսանկարը

Ուրուպ անմարդաբնակ կղզու ձիաձետ դաշտային բույսը, լուսանկարիչ՝ Արտյոմ Բելոշիցկի

«Բայկալի սառույցը՝ որպես Տիեզերք», լուսանկարիչ՝ Ալեքսեյ Տրոֆիմով

Ոտնացուպիկը սնվում է լճում, լուսանկարիչ՝ Անտոն Մոստովենկո

Ծառի սունկ՝ պատված ցողով, լուսանկարիչ՝ Իգոր Ուլիտին

Մոտեցող ամպրոպ, լուսանկարիչ՝ Գրաչյով Անդրեյ