00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սթրես և սպասում. ինչը կարող էր Boeing–ը խոցելու պատճառ դառնալ. փորձագետի կարծիք

© AFP 2024 / -Спасательные команды извлекают обломки с поля крушения украинского самолета (8 января 2020). Тегеран
Спасательные команды извлекают обломки с поля крушения украинского самолета (8 января 2020). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ողբերգությունից մի քանի ժամ առաջ Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին և սպասում էր ԱՄՆ-ի պատասխանին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հնարավոր է` իրանական ՀՕՊ համակարգի օպերատորը ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը խոցել է սթրեսային իրավիճակի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Спасатели на месте крушения украинского самолета возле аэропорта Имама Хомейни (8 января 2020). Тегеран - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանին ինքնաթիռի կործանման թեման քննարկել է Զելենսկու հետ

Հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։

Զելենսկին պահանջել է, որ Իրանը ներողություն խնդրի Boeing-ի կործանման համար

Հարությունովի խոսքով՝ միջադեպը կապված է ՀՕՊ համակարգի էության, տեխնիկայի ու պատերազմ վարելու միջոցների բարդացման հետ։ Ոչ պակաս կարևոր գործոններ են այդ համակարգերի օպերատորների աշխատանքի սթրեսային պայմանները։

Պատմության ընթացքում նման սխալներ շատ են եղել։ Ռազմական գործողությունների ժամանակ ՌՕՈւ-ն հարվածել է սեփական զորքին, ՀՕՊ-ը խոցել է իր ինքնաթիռները։ Եղել են նաև մարդատար ինքնաթիռների կործանման դեպքեր։

«Նման իրավիճակներում սովորաբար մի քանի գործոն է համադրվում։ Այս դեպքում իրանական ՀՕՊ-ը Իրաքում ամերիկյան բազաները հրթիռակոծելուց հետո հավանաբար լարված սպասում էր ԱՄՆ-ի պատասխանին։ Հասկանալի է, որ նրանք մարտական պատրաստության բարձրագույն մակարդակում էին», - նշեց Հարությունովը։

Նրա խոսքով՝ զարգացած տեխնոլոգիաները թույլ են տալիս էլ ավելի մեծ հեռավորության թիրախներ խոցել, տարբեր օբյեկտներ արձանագրել օդային տարածքում։ Միաժամանակ, եթե գիտես, որ հակառակորդն ուժեղ է ու կարող է տարբեր կողմերից հարվածել, սթրեսային իրավիճակ է ստեղծվում։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Ինքնաթիռը կործանելու խոստովանությունից հետո Ռոհանին հայտարարություն է արել

«Պոտենցիալ սխալը դառնում է հնարավոր։ Եթե գլոբալ դիտարկենք, համակարգային խնդիր է։ Որոշակի պայմաններում տեխնիկայի շահագործումը շատ ավելի բարդ է, քան կառավարելը», - ասաց Հարությունովը։

Որոշակի դերակատարություն ունի նաև ՀՕՊ այն համակարգը, որից կրակ է արձակվել։ Թեև տեսականորեն ցանկացած օպերատոր կարող էր նման սխալ թույլ տալ։ Պոտենցիալ թիրախը շատ հեռու է լինում ու անհնար է վիզուալ նույնականացնել այն։ Նման պայմաններում մեխանիզմները, որոնք պետք է բացառեն նման ողբերգությունները, երբեմն չեն աշխատում նաև մարդկային գործոնի պատճառով։

Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը

Իսկ Իրանի օդային տարածքը պետք է փակ լիներ, թե բաց, բարդ հարց է։ Օրինակ` Ուկրաինայում կործանված ինքնաթիռի դեպքում մարտական գործողություններ էին իրականացվում, բայց օդային տարածքը բաց էր։

Իրանի հարցն այլ է. պատերազմ կամ ռազմական իրավիճակ չէր հայտարարվել, բայց հակամարտություն կար։ Բացի դրանից, Իրանը պետք է այնպես աներ, որ Իրաքում տեղակայված բազաներին ուղղված հարվածն անսպասելի լիներ։

Спасатели на месте крушения украинского самолета возле аэропорта Имама Хомейни (8 января 2020). Тегеран - Sputnik Արմենիա
Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Այդ պայմաններում օդային տարածքը փակելու պաշտոնական որոշումներ չեն կայացվել։ Ժամանակակից հակամարտությունների ժամանակ, մեծ հաշվով, ոչ միշտ են պահպանվում ֆորմալ գործընթացները։

Հարությունովի խոսքով՝ տեղի ունեցած աղետը մի կողմից տեղեկատվական բացասական ֆոն կստեղծի Իրանի շուրջ, մյուս կողմից էլ Արևմուտքն այդ դեպքը հակաիրանական քարոզչության լուրջ միջոց կդարձնի։

Չի բացառվում, որ մահացածների ազգականները դատական հայցեր ներկայացնեն Իրանի դեմ։

Նշենք, որ ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։

«Ուզում էի մեռնել, երբ իմացա ուկրաինական Boeing-ի կործանման մասին»․ Հաջիզադե

Լրահոս
0