ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Իրաքում անհայտ զինված մարդիկ սպանել են Ruptly գործակալության արտահաստիքային թղթակից, օպերատոր Սաֆա Գալիին։ Այս մասին հայտնել է Russia Today հեռուստաալիքի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Սաֆա Գալին մեր Ruptly վիդեոգործակալության համար նյութեր էր նկարահանում տարածաշրջանում։ Մենք կանենք ամեն ինչ` նրա ընտանիքին օգնելու համար»,-գրել է Սիմոնյանը իր տելեգրամ ալիքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին սպանվել են իրաքյան Dijlah TVարբանյակային հեռուստաալիքի երկու լրագրողները։ Սպանվածները Ահմեդ Աբդուլ Սամադն էր ու օպերատոր Սաֆա Գալին։
#IRGC's ruthless terrorists in #Iraq (#PMU) are assassinating #Iraqi dissidents including journalists who are critics of the #PMU's terrorist activities. Ahmed Abdul-Samed was assassinated in the way of his home after participating in a protest in #Basrah.pic.twitter.com/hOJE9iLnDp
— Babak Taghvaee (@BabakTaghvaee) January 10, 2020
Սոցցանցերում տարածվում է տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է լրագրող Սամադը ընկել ուղևորի նստարանի վրա՝ գլխում հրազենային վիրավորումով։
«Ռոսիա սեգոդնյան» ուղերձ է հրապարակել Էստոնիայում լրագրողների դեմ պատժամիջոցների մասին
Անհայտ գրոհայինները կրակ էին բացել լրագրողների մեքենայի վրա։ Թղթակիցը տեղում մահացել էր, օպերատորը՝ արդեն հիվանդանոցում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք լուսաբանում էին բողոքի ակցիաները Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում։
Բասրայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։