ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: