https://arm.sputniknews.ru/20200110/korupcion-drsevorman-baxvac-otererkrya-nerdroxnery-karoxen-dimel-aac-21663101.html
Կոռուպցիոն դրսևորման բախված օտարերկրյա ներդրողները կարող են դիմել ԱԱԾ
Կոռուպցիոն դրսևորման բախված օտարերկրյա ներդրողները կարող են դիմել ԱԱԾ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին... 10.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-10T13:50+0400
2020-01-10T13:50+0400
2020-01-10T13:52+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1315/41/13154162_0:0:1280:720_1920x0_80_0_0_6f6797da7aa3e5c9b198bdb22792526e.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1315/41/13154162_143:0:1103:720_1920x0_80_0_0_cc8ba8ced0ac0a1a22df9ad0859f5d8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հակակոռուպցիոն կոմիտե
տնտեսություն, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հակակոռուպցիոն կոմիտե
Կոռուպցիոն դրսևորման բախված օտարերկրյա ներդրողները կարող են դիմել ԱԱԾ
13:50 10.01.2020 (Թարմացված է: 13:52 10.01.2020) ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը շարունակում է աջակցություն ցուցաբերել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, հավասար մրցակցային պայմանների ապահովման և տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին:
15 դեկտեմբերի 2019, 20:18
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, այժմ գործում է հեռախոսահամար, որին կարող են զանգահարել կոռուպցիոն դրսևորման բախված ներդրողները։ «ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետական համակարգի որևէ մակարդակում կոռուպցիոն դրսևորման բախվելիս կարող են դիմել ՀՀ ԱԱԾ (հասցե՝ ք. Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104) կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193 հեռախոսահամարով կամ նամակով դիմել anti-corruption@sns.am էլեկտրոնային հասցեին»,–ասված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:
«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում 2018 թ. հոկտեմբերից գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է: Ստորաբաժանումը զբաղվում է ներդրումների ընդհանուր պատկերի ուսումնասիրությամբ՝ առանձնացվում և վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները: