00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա ինձ համար «թասիբի հարց է»». Արթուր Դավթյանն ընդունեց բողոքող մայրերին

© Sputnik / Aram NersesyanАкция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн
Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրերը, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրումների հետևանքով կորցրել են իրենց երեխաներին, գործը քննող դատախազներին լրացուցիչ տվյալներ էին տրամադրվել: Դատախազները հավաստիացրել են, որ բոլոր տվյալները նայելու են:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. 2017թ.-ի ապրիլին «Հանրապետական» ծննդատանը Նաիրան որդի է լույս աշխարհ բերել։ Բժիշկ Գայանե Խաչատրյանը ծննդկանին տեղեկացրել էր, որ երեխան մահացել է հիվանդության պատճառով: «Ինձ նույնիսկ չեն տվել երեխայի մարմինը, հանձնել են մի տուփ, որի մեջ, իբր եղել է երեխայի մասնատված մարմինը։  Բացատրել են` իբր հիվանդության պատճառով երեխայի մարմինը պետք է մասնատվեր... սուտ է այդ ամենը։  Իմ երեխան կենդանի է, ես  գիտեմ։ Մենք 2017- ից դիմել ենք ոստիկանություն, դատախազություն, բայց ոչ մի տեղ մեզ չեն լսել», - լրագրողներին պատմում է Նաիրան։  Նա այսօր մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիային։

© Sputnik / Aram NersesyanՈրդեգրումների հետևանքով երեխաներին կորցրած մայրերի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության մոտ. Նաիրան
«Դա ինձ համար «թասիբի հարց է»». Արթուր Դավթյանն ընդունեց բողոքող մայրերին - Sputnik Արմենիա
Որդեգրումների հետևանքով երեխաներին կորցրած մայրերի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության մոտ. Նաիրան

ՀՀ գլխավոր դատախազության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում մայրերը, որոնք պնդում են, թե ապօրինի որդեգրումների հետևանքով կորցրել են իրենց զավակներին։ Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Размик Абраамян  - Sputnik Արմենիա
Ռազմիկ Աբրահամյանին կրկին կկալանավորե՞ն

Բողոքող մյուս կինը` Աննա Պետրոսյանը, 1999-ի փետրվարին երկվորյակ է ունեցել։ Հինգ օր շարունակ նա տեսել է իր երեխաներին, գրկել նրանց, կերակրել։ 6-րդ օրը նրան ասել են, թե տղաները մահացել են գենետիկ հիվանդության պատճառով։  Ավելի քան 20 տարի անց կինը որդիներին գտնելու հույս ունի։

Բողոքի ակցիային մասնակցող մայրերը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպում էին պահանջում։ «Ամեն անգամ գալիս դռները թակում ենք, նա ոչինչ չի ասում, թող ժամանակ գտնի և գա, իր դիրքորոշումը ասի»,- ասացին ցուցարարները։ 

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

Ավելի ուշ Դավթյանն ընդունեց ցուցարարների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել դատախազության այլ պաշտոնյաներ ևս: 

Մայրերից մեկը Արթուր Դավթյանին հարցրել է` իրականությանը համապատասխանո՞ւմ են սոցցանցերում շրջանառվող լուրերը, որ Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպում է ռեստորանում: Դատախազը պարզաբանել է, որ մատուցողը շփոթել է, ինքը Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանի հետ է հանդիպել:

© Sputnik / Aram NersesyanՈրդեգրումների հետևանքով երեխաներին կորցրած մայրերի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության մոտ
«Դա ինձ համար «թասիբի հարց է»». Արթուր Դավթյանն ընդունեց բողոքող մայրերին - Sputnik Արմենիա
Որդեգրումների հետևանքով երեխաներին կորցրած մայրերի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության մոտ

Հարց տվողն իր կասկածն է հայտնել առ այն, որ Ռազմիկ Աբրահամյանը հաղթանդամ տղամարդ է, գրական հայերեն է խոսում, մինչդեռ նրա փաստաբանը փոքրամարմին է և ոչ գրական հայերենով է խոսում, ուստի շփոթելը մի փոքր անտրամաբանական է: Արթուր Դավթյանը պատասխանել է, որ դա իր համար «թասիբի հարց է» ու դատաքննության ընթացքում ինքը կպարզաբանի և կապացուցի, որ փաստաբանի հետ է հանդիպել, ոչ թե Ռազմիկ Աբրահամյանի:

Размик Абраамян  - Sputnik Արմենիա
Ռազմիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձը չէ

Ծնողներից ոմանք գործը քննող դատախազներին լրացուցիչ տվյալներ էին տրամադրվել: Դատախազները հավաստիացրել են, որ բոլոր տվյալները նայելու են: Քանի որ նախաքննություն է ընթանում՝ շատ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել:

Բողոքի ցույցը կշարունակվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, իսկ հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Հիշեցնենք` 2018 թ–ի նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Լրահոս
0