00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դալմա գարդեն մոլի» աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են շենքի ցնցման պատճառով

© Sputnik / Aram NersesyanТЦ Далма Гарден Молл после эвакуации
ТЦ Далма Гарден Молл после эвакуации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԻՆ ներկայացուցիչը վստահեցրել է, որ ամեն բան կանեն համոզվելու համար, որ գրունտի շարժի կամ իջեցման վտանգ չկա:

ԵՐԵՎԱՆ, 9 Հունվար — Sputnik. Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուներն այսօր տարհանվել են շենքի ցնցումների պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետի հետևանքների վերացման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը։

Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Իրանի երկրաշարժը Հայաստանում արձանագրվել է, բայց չի զգացվել

«Շենքի երկրորդ հարկում ժամը 18.40-ից մոտ կես ժամ տատանումներ են եղել։ Այդ ժամանակահատվածում ո՛չ Հայաստանում, ո՛չ տարածաշրջանում երկրաշարժեր չեն գրանցվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ որոշվել է տարհանել աշխատակիցներին և այցելուներին», - ասել է Գիդաչյանը։

Նրա խոսքով ՝ այժմ սեյսմոլոգները շենքում տեղադրում են չափիչ սարքեր։  Ամենայն հավանականությամբ ցնցումների պատճառ է դարձել մոտակայքում աշխատող ծանր շինարարական տեխնիկայի աշխատանքը: «Բայց մենք պետք է համոզվենք, որ գրունտի շարժի կամ իջեցման վտանգ չկա», - նշել է ԱԻՆ ներկայացուցիչը ՝ հավելելով, որ աշխատանքները կտևեն մի քանի ժամ:

Տնակից՝ տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն

Գիդաչյանն ընդգծել է, որ ցնցման պատճառով շենքում ճեղքեր չեն առաջացել: Տեղում հերթապահում են շտապօգնության բրիգադները։

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնից էլ տեղեկացնում են, որ ելնելով աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատելու։

Константин Серафимов (1988 год) - Sputnik Արմենիա
Խաղաղություն «ժանտախտի ժամանակ», կամ ղազախ փրկարարի հուշերը Սպիտակի երկրաշարժից և հայերից

«Այսօր «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Դալմա գարդեն մոլում» այսօր արտակարգ իրավիճակ է հայտարարվել. առևտրի կենտրոնում գտնվող քաղաքացիներին տարհանել են։ Sputnik Արմենիային ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնել էր, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու։ ԱԻՆ աշխատակիցներն այցելել էին առևտրի կենտրոն ու մարդկանց զգուշացրել, որ երկրաշարժի լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Լրահոս
0