ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 5 կալանավոր ու 1 դատապարտյալ հացադուլ են հայտարարել, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից:
«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին ԶԼՄ-ներում տարածված այս լուրը հաստատել է նաև ՔԿՀ-ի ղեկավարությունը՝ նշելով, որ հացադուլ հայտարարած անձինք բուժանձնակազմի հսկողության տակ են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Խնդիրը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում է: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։
Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին
Հիշեցնենք` 2019թ.-ի օգոստոսի 23-ին «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել էր 11-օրյա հացադուլ հայտարարած 64-ամյա կալանավոր Ժ. Հակոբյանի դին`պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների մեջ: